Այսօր կառավարության նիստի սկզբում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կառավարության գործունեության 100 օրվան:
«Արձանագրենք, որ այս 100 օրվա ընթացքում մենք լուծել ենք մեր հիմնական խնդիրը, այն է՝ ապահովել ենք հետհեղափոխական շրջանում երկրի բնականոն գործունեությունը և տնտեսության բնականոն շարունակական զարգացումը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նրա կարծիքով՝ 100 օրվա ժամանակաշրջանից հետո մենք թևակոխում ենք մի նոր փուլ, որի հիմնական իմաստը բարեփոխումները ֆորսաժի ենթարկելն է:











































