Wednesday, 24 06 2026
Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել
13:10
Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
11:30
Թրամփը դժգոհել է, որ բենզինի գինը չի նվազում
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
11:10
Օմանը Հորմուզի նեղուցում բացել է ժամանակավոր միջանցք՝ առանց տուրքերի գանձման
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
10:50
Ռուբիոն մեկնարկել է իր մերձավորարևելյան ուղևորությունը՝ ժամանելով ԱՄԷ
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
Սպասվում են տեղումներ
Ղալիբաֆը ժամանել է Բաքու
Կիևը Պուտինի հետ այլևս կարող է խոսել վերջնագրի լեզվով. չսթափվեն՝ բալիստիկ հրթիռներով հարված կստանան
09:50
Տատանումներ՝ ասիական ֆոնդային շուկաներում
09:40
30-ից 100 տարվա բանտարկություն՝ ներգաղթային կենտրոնի վրա հարձակման համար
Ռուսական քրեաօլիգարխիկ ուժերը անցել են ԱԺ պայմանավորվածության արդյունքում. Կրեմլը ստացել է ուզածը
09:20
Նավթի գները շարունակում են նվազել
09:10
ԱՄՆ Սենատը ևս քվեարկել է Իրանում պատերազմի դադարեցման օգտին
ՄԻԵԴ-ի վճիռը զայրացրել է Բաքվին․ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Հուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ. ՊԵԿ
ՇՄ նախարարը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային համաժողովին
Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում

Մոսկվայի և Միացյալ Նահանգների տարբեր դիրքորոշումները Մարտի 1-ի հետ կապված. դեսպան Միլսը կարևոր հայտարարություն է արել

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների կառավարությունն ուշադրությամբ հետևում է Մարտի 1-ի գործով հայաստանյան դատական համակարգում տեղի ունեցող իրադարձություններին։ «ԱՄՆ կառավարությունը վաղուց ցանկանում էր տեսնել մարտիմեկյան ողբերգական իրադարձությունների ամբողջական և անկողմնակալ քննությունը։ Այդ ողբերգությանը զոհ գնացածների համար արդարադատություն իրականացնելու և թափանցիկությունը ապահովելու համար վաղուց այդ դեպքերի քննություն էր պահանջվում»,- նշել է դեսպանը։

https://www.youtube.com/watch?v=_VK-9zspZbE

Ռիչարդ Միլսի խոսքերով՝ կարևոր է, որ գործընթացները տեղի ունենան օրենքին համապատասխան. «Անչափ կարևոր է, որ հանցանք գործած կամ դրա մեջ կասկածվող անձանց նկատմամբ ցանկացած գործողություն իրականացնելիս առաջնորդվեն իրավունքի գերակայությամբ և Հայաստանի օրենքներին ու կանոնակարգերին համահունչ»։

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը, կարևորելով դեսպանի հայտարարությունը, նշում է՝ Մարտի 1-ի հայտնի իրադարձությունները միշտ էլ Միացյալ Նահանգների ուշադրության կենտրոնում են եղել և դրա վառ ապացույցը «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրին Հայաստանի մասնակցության կասեցումն էր. «Դուք գիտեք, որ Հայաստանը դադարեց այդ ծրագրի շահառու լինել՝ հիմնականում Մարտի 1-ի իրադարձությունների պատճառով։ Միացյալ Նահանգները մշտապես հետևել է մարդու իրավունքների, խոսքի ազատության հետ կապված բոլոր խնդիրներին։ Հիմա, ըստ էության, կրկնվում է այն տեսակետը, որ բազմիցս հնչել է մեր ամերիկյան գործընկերների կողմից՝ առ այն , որ Մարտի 1-ի օրինական նախաքննությունը և դեպքերի իրական բացահայտումը չափազանց կարևոր նշանակություն են ունենալու Հայաստանի համար»։

Սարգսյանը շարունակում է՝ պետք է ամեն ինչ անել, որ Մարտի 1-ի իրադարձությունները բացահայտվեն, և այն գործընթացները, որ հիմա տեղի են ունենում, պետք է լինեն բացառապես իրավունքի գերակայության շրջանակներում, ՀՀ Սահմանադրության, օրենքի տառին և ոգուն համապատասխան։

Ինչ վերաբերում է այն հարցին, որ Մարտի 1-ի բացահայտմանն ուղղված քայլերը դարձել են ոչ միայն Հայաստանի, այլ նաև գերտերությունների հետաքրքրության առարկան, Սուրեն Սարգսյանը նշեց. «Ընդհանրապես ընդունված նորմ ու սկզբունք է, որ մարդու իրավունքներն այլևս ներպետական խնդիր իրենցից չեն ներկայացնում։ Սրա մասին լուրջ քննարկումներ են եղել միջազգային իրավունքի մասնագետների շրջանակներում նաև նախորդ դարի վերջին տասնամյակում, Հարավսլավիայի պատմությունը հուշում է, որ առաջադեմ աշխարհը այլևս աչք չի փակում մարդու իրավունքների վրա և այս առումով, եթե մարդու իրավունքների խախտումներ են տեղի ունենում աշխարհի տարբեր երկրներում և դրանք շարունակական են, ապա գերտերությունները, մասնավորապես ՄԱՆ-ը՝ հենվելով միջազգային իրավունքի վրա, պարբերաբար հայտարարություններ են անում։ Մարդու իրավունքները դադարել են լինել պարզապես ներպետական գործոն, գնահատական կարող է տալ ցանկացած պետություն. սա համարում եմ նորմալ։ Եթե մարդու իրավունքները խախտվում են նույնիսկ ինչ-որ աֆրիկյան պետությունում, ՀՀ իշխանությունները կարող են մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ իրենց մտահոգությունը հայտնել»։

Միևնույն ժամանակ Սարգսյանը շեշտում է՝ սա բացարձակ չի նշանակում, որ պետությունները կարող են միջամտել այլ պետությունների ներքին գործերին։ «Բայց մարդու իրավունքները գլոբալ նշանակության հարցեր են և դա պետք է հաշվի առնել»,-եզրափակեց նա։

Փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը ևս դեսպան Միլսի հայտարարությունը կարևոր է համարում։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Մեհրաբյանը նշեց՝ սրանով փաստում ենք, որ Միացյալ Նահանգները իրենց քաղաքական աջակցությունն են հայտնում այս հետաքննության իրական վերսկսմանն ու բացահայտման գործընթացին. «Մյուս կողմից, իհարկե, սա ակնհայտ տարբերություն է ի ցույց դնում Հայաստանում օրինական հաստատման գործընթացի հետ կապված Ռուսաստանի և Միացյալ Նահանգների դիրքորոշումներում»։

Մեհրաբյանը շարունակում է. «Ինչպես և դեսպանը շեշետեց՝ այո՛, ամեն ինչ պետք է լինի ՀՀ օրենքներին համապատասխան։ Ես այստեղ, իմ սուբյեկտիվ կարծիքով՝ ինչ-որ տեղ նաև հորդոր եմ տեսնում, որ, այնուամենայնիվ, մեղադրող կողմը շատ ավելի լավ աշխատի։ Իմ կողմից ավելացնեմ՝ ակնհայտ հանցագործությունը կա, այն իրագործվել է հազարավոր մարդկանց աչքի առաջ, և մեղավորների բացակայությունը աննորմալ իրավիճակ է ստեղծում, ՀՀ օրենքները թույլ են տալիս այդ հարցը լուծել»։

Միևնույն ժամանակ փորձագետը նշում է՝ հավանական է, որ այս հարցը դառնա գերտերությունների բախման առարկա. «Որովհետև, ինչպես մենք տեսնում ենք, Քոչարյանը և նրան աջակցող բացահայտ և չբացահայտվող ուժերն այսօր զբաղված են՝ «մեզ վրա Ռուսաստան բերելով»։ Բացի դրանից՝ մենք տեսնում ենք, թե Ռուսաստանն ինչ մեծ խաղադրույքներ է արել և՛ Քոչարյանի, և՛ Խաչատորովի, և՛ ընդհանրապես քոչարյանների ու խաչատուրովների վրա։ Այսինքն՝ մենք հասկանում ենք հետևյալը, որ կոռուպցիան և կրիմինալը, օլիգարխիան Ռուսաստանի գլխավոր հենարաններն են Հայաստանում»։

Մեհրաբյանը շեշտում է՝ դեսպան Միլսի հայտարարությունը լավ հիմք է մեր իրավապահ համակարգի և Միացյալ Նահանգների իրավապահ մարմինների միջև սերտ համագործակցության համար. «Սա, ըստ իս՝ կբխի Հայաստանի Հանրապետության շահերից»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում