37-ամյա մոդել և «Instagram»-ի սիրելի Քիմ Քարդաշյանը կիսվել է մահճակալի վրա կրքոտ լուսանկարով, սակայն, կարծես թե, այն արձագանքը չի ստացել, որն ակնկալում էր։

Ռեփեր Քանյե Վեսթի կինը նկարահանվել է անկողնու վրա պառկած, միայն մի փոքր վարտիքով՝ թույլ տալով երկրպագուներին հերթական անգամ գնահատել իր հետույքը։ Twitter-ում արված փոստը ավելի քան 33 հազար լայք և ավելի քան հազար մեկնաբանություն է հավաքել։

Այս անգամ սակայն մեկնաբանություններում Քիմին որոշել են թրոլինգի ենթարկել, ուշադրությունը կենտրոնացնելով նրա հետույքի վրա, որը նա հաճույքով նորից ու նորից է ցուցադրում։ Օգտատերերը սկսել են ծիծաղելի նկարներ և գիֆեր տեղադրել և երբեմն նույնիսկ չափն անցել են։

PHOTO @RICHARDKERNSTUDIO
AD pic.twitter.com/vqDDPXVoDD— Kim Kardashian West (@KimKardashian) August 14, 2018








































