ԱՄՆ-ում երկամյա հետաքննության արդյունքում զեկույց է հրապարակվել, որի համաձայն՝ Փենսիլվանիա նահանգի թեմի ավելի քան 300 քահանաներ անպատվել են առնվազն հազար անչափահասի։ Փաստաթուղթը ներառում է 1950-ականներից միչև մեր օրերի իրադարձություններ, հաղորդում է NBC-ն։
Ատենակալների կարծիքով՝ տուժած երեխաների իրական թիվը շատ ավելի է, քանի որ նահանգի եկեղեցու բարձրաստիճան ղեկավարները, ինչպես նաև Վատիկանում տեղյակ են եղել այդ մասին։
Գործով անցնող երկու անձի արդեն մեղադրանք է առաջադրվել՝ անչափահասներին անպատվելու հետ կապված։ Սակայն հիմնական դեպքերում քահանաների նկատմամբ քրեական գործեր հարուցել չի հաջողվել՝ վաղեմության ժամկետի սպառվելու կամ եկեղեցու հովանու ներքո գտնվելու պատճառով։
Այսպես, Փիթսբուրգի թեմի առաջնորդը վերջերս հայտարարել է, որ մի քանի քահանաներ դեռ եկեղեցում են, քանի որ թեմը նրանց նկատմամբ մեղադրանքներն անհիմն է համարում։












































