Ժամանակին իր բացառիկության մասին հայտարարած ԱՄՆ-ն սուպերմենի դերում հաջողության չհասավ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ «ԲալթԱրտեկ» միջազգային կրթական ֆորումի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«ԱՄՆ-ի բացառիկության հայեցակարգն էին հնարել․․․ Եթե ԱՄՆ-ն կարողանար կայունություն հաստատել, կարգավորել կայունությունը, շատերը կընդունեին այդ հայեցակարգը։ Սուպերմենի դերում ԱՄՆ-ն հաջողության չհասավ»,-ասել է Զախարովան։
Նա նշել է հակամարտությունների թվի մեծացումը, նրանց առավել գլոբալ բնույթը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն, իր հատուկ դերի մասին հայտարարելով, չկարողացավ իրականցնել երկրի առջև ծառացած խնդիրները։











































