Մեգան Մարքլի մայրը՝ Դորիա Ռեգլանդը դստեր հարսանիքին հարսի կողմից միակ հարազատն էր։ Դորիան շուտով Մեծ Բրիտանիա կտեղափոխվի՝ դստերը մոտ լինելու համար, գրում է Daily Mail-ը։ Ակնկալվում է, որ Ռեգլանդը հաջորդ ամիս կտեղափոխվի՝ իր 62-րդ տարեդարձի նախօրեին։ Այժմ նա ԱՄՆ-ում է բնակվում։
Նշենք, որ Մեգանի հարաբերությունները մոր հետ մտերիմ են և վստահելի՝ ի տարբերություն հոր, որն անդադար սկանդալային հարցազրույցներ է տալիս ԶԼՄ-ներին։ Սասեքսի դքսուհին նույնիսկ ցանկանում էր, որ հարսանիքի ժամանակ իրեն խորանի մոտ մայրն ուղեկցի։
Մեգանի ծնողներն ամուսնալուծվել են, երբ նա 6 տարեկան էր։ Հոր կողմից Մեգան քույր և եղբայր ունի։










































