Turkish Airlines ընկերությունը հայտարարել է ԱՄՆ–ի և ամերիկյան ապրանքների և ծառայությունների գովազդը բոյկոտելու մասին։ Այս մասին Twitter-ի իր էջում հայտարարել է ավիաընկերության մամլո քարտուղար Յահյա Ուստյունը։
«Turkish Airlines-ը մեր պետության և ժողովրդի կողքին է կանգնած։ Մեր գործակալություններին համապատասխան կարգադրություններ են տրվել»,– գրել է նա։
Բացի այդ, ամերիկյան ընկերություններին բոյկոտելու մասին հայտարարել է նաև Turk Telecom հեռահաղորդակցային ընկերությունը. ընկերությունն իր Twitter-ի պաշտոնական էջում տեղադրել է ընկերության կորպորատիվ կապերի գծով տնօրեն Համդի Աթեշի համապատասխան հաղորդագրությունը։ Աթեշը, մասնավորապես, գովազդը արգելափակելու մասին կարգադրություններ է տվել գործակալություններին։










































