Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է հայտարարել է ԱՄՆ-ից էլեկտրոնիկայի ներկրման արգելքի մասին՝ հայտնում է Reuters-ը:
Թուրքիայի նախագահը նշել է, որ նոր արգելքը «կոշտ քաղաքական դիրքորոշում» է արտահայտում:
Էրդողանը նաև հայտարարել է, որ Թուրքիայի նկատմամբ տնտեսական ճնշում գործադրելու ԱՄՆ-ի փորձերը հաջողությամբ չեն պսակվելու: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը փորձում է վնասել Թուրքիայի տնտեսությունը, քանի որ այն համարվում է աշխարհում ամենաուժեղներից մեկը:
«Արտադրանքի պահպանումը անթույլատրելի է: Պետք է ավելի շատ արտադրել և արտահանել»,- եզրափակել է Էրդողանը:









































