Friday, 24 07 2026
23:15
ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
22:45
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Կարմիր կամուրջ
22:15
Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն
Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների խանութներում
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ
18:50
Իրանը հայտարարել է արաբական երկրներում ԱՄՆ օբյեկտների վրա նոր հարձակումների մասին
Որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
18:30
Լավրովը և Վան Ին քննարկել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունները և ուկրաինական ճգնաժամը
«88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասում արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ
18:10
ԻՀՊԿ-ն Մերձավոր Արևելքի երկրների բնակիչներին կոչ է արել հեռու մնալ ԱՄՆ ռազմական օբյեկտներից
Արցախի «գերեզմանափորը» նրա քաղէլիտան է
17:50
Մեծ Բրիտանիան ստանձնել է Ուկրաինայի համար նախատեսված բազմազգ ուժերի հրամանատարությունը

Քրեաօլիգարխիայի արյունոտ «կնքահայրը»՝ ազատության մեջ․ ովքե՞ր օգնեցին Ռոբերտ Քոչարյանին

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունը դարձավ հետհեղափոխական Հայաստանի ամենաշոկային իրադարձությունը, որի հետևանքներն այս պահին մարսված ու կանխատեսելի չեն։ Այսօրվա իրադարձությունը նաև Նիկոլ Փաշինյանի կառավարության ամենամեծ փորձությունն է ու դեռևս վաղ է խոսել, թե այն ինչպիսի ազդեցություն կունենա էլեկտորալ տրամադրությունների, հանրային կարծիքի վրա։ Անկախ բոլոր մեկնաբանություններից՝ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունը հարված է հեղափոխությանը ու հասարակության մի քանի հաղթանակներից հետո վերջինիս նետված ամենամեծ մարտահրավերն է՝ քրեաօլիգարխիային կոնսոլիդացնելու ներուժով։

Տեսականորեն Քոչարյանի խափանման միջոցը կարող էր փոխվել այլ հիմքերով, որոնք կասկածի տակ չդնեին ՀՔԾ վարկածը, նախաքննության հիմնական մոտիվը։ Սակայն դատարանն՝ իր այսօրվա որոշմամբ, կասկածի տակ է դնում Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի լեգիտիմությունը։ Նման իրավիճակն այնքան էլ չի տեղավորվում դեմոկրատական Հայաստանի մասին մեր պատկերացումների մեջ, որովհետև տպավորություն է, որ Հայաստանի պետական համակարգում քաոտիկ իրավիճակ է, որը պարարտ հող է ստեղծում քրեաօլիգարխիկ տարբեր սեգմենտների, արտաքին, այս դեպքում՝ ռուսական միջամտությունների համար։

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքի որոշման վերացումն ապօրինի է, Վերաքննիչ քրեական դատարանը դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից․ՀՔԾ այս արձագանքը նույնքան հակաիրավական ու լիազորությունները գերազանցող է, որքան՝ Վերաքննիչի այսօրվա որոշումը։ Ո՞վ է թույլ տվել, որ Հայաստանում դատական համակարգը չարաշահի իր լիազորությունները և խափանման միջոցի ընտրության քննարկման ժամանակ ըստ էության, բովանդակային գնահատական տա առաջադրված մեղադրանքին։ Կամ՝ ո՞վ է ասել, որ ՀՔԾ-ն դատարանի վերադաս մարմինն է ու կարող է գնահատականներ տալ դատարանի որոշմանը, եթե նույնիսկ այն բողոքարկելու իրավունքը պատկանում է ոչ թե այս կառույցին, այլ՝ գլխավոր դատախազությանը։ ՀՔԾ-ն բանավեճն իջեցրել է «թաղի բազարի» մակարդակին, ինչը պատիվ չի բերում իրավապահ այս կառույցին, նրա առաքելությանը։

Դատարանը ՀՔԾ-ին, ըստ էության, մեղադրել է պրոֆեսիոնալիզմի բացակայության մեջ ու, անկեղծ ասած, դրա հիմքերն ունի։ Այլ պարագայում հնարավոր չէ պատկերացնել, թե ինչպես կարող էր Ռոբերտ Քոչարյանի նման ծանր հանցագործություններ կատարած մարդը հայտնվել ազատության մեջ։ ՀՔԾ պետը՝ հեռուստաաստղ դառնալու փոխարեն, պետք է կարողանար ճիշտ ու արդյունավետ օգտագործել ժամանակը, իր ծառայության հնարավորությունները։ Օրինակ՝ ինչո՞ւ էր հուլիսի 27-ից սկսած ՀՔԾ-ն «հերոսանում», երբ այս ընթացում երևան եկած հանգամանքերը կարելի էր օտագործել՝ Քոչարյանի մեղադրանքի ծավալը մեծացնելու համար։ Բոլորի համար է ակնհայտ, որ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանն ինքուրույն ճնշում չի գործադրել Սահմանադրական դատարանի վրա ու կատարել է իր անմիջական ղեկավար Ռոբերտ Քոչարյանի ցուցումները։ Այս դրվագով Քոչարյանը հարցաքննվե՞լ է, նախաքննության մարմինը փորձե՞լ է լրացուցիչ ապացույցներ ձեռք բերել՝ նրան նոր մեղադրանք առաջադրելու համար։ Խիստ կասկածում ենք։

Ստեղծված ռիսկային ու մարտահրավերներով լեցուն իրավիճակի համար մեծ պատասխանատվություն է կրում նաև ԱԱԾ-ն, որը հեղափոխությունից հետո փաստացի դարձել է պետական համակարգի առանցքը, կմախքը և այն կենտրոնը, որն ապահովում է հեղափոխության օրակարգի ապահովումը։ ԱԱԾ ինստիտուցիոնալ այդ դերակատարության համատեքստում ստիպված ենք արձանագրել, որ այս հանգրվանում սուպերդերակատարություն ունեցող գերատեսչությունը չկարողացավ ապահովել հեղափոխության ամենակարևոր խնդիրներից մեկի ապահովումը։ Այս թեմային անդրադարձել էինք նաև Ռոբերտ Քոչարյանի կալանավորումից շատ ժամանակ առաջ ու խնդիրն ակտուալ է նաև այսօր, գուցե՝ նույնիսկ ավելի։ Փաստահավաք խմբի զեկույցներում, հիմա նաև ՀՔԾ տիրապետության տակ գտնվում են նյութեր, որոնք անհերքելի ապացույցներով հիմնավորում են, որ քրեաօլիգարխիայի առնվազն ինը ներկայացուցիչների բանդաները մասնակցել են Մարտի 1-ի արյունոտ իրադրաձություններին։ Կրկնում ենք՝ ինչո՞ւ հեղափոխության հաղթանակից նույնիսկ երեք ամիս անց վնասազերծված չեն այդ բանդաները, եթե այդ փաստերին ԱԱԾ-ն տիրապետում է շատ վաղուց, թերևս՝ տասը տարի առաջ։ Ինչո՞ւ միայն օրեր առաջ այս ուղղությամբ կատարվեց առաջին խուզարկությունը Հովիկ Աբրահամյանին պատկանող տարածքում՝ մեծ քանակությամբ զենք-զինամթերքի բացահայտումով։ Ինչո՞ւ մինչև հիմա բացահայտված չեն մյուս «որջերը», վնասազերծված չեն բանդաները․ Մարտի 1-ի այս դրվագը մեծապես կնպաստեր, որպեսզի ավելի ծանր մեղադրանք առաջադրվեր Ռոբերտ Քոչարյանին, ու այսօր նրա փաստաբանները հնարավորություն չէին ունենա ցինիզմով խոսել իրենց պաշտպանյալի սահմանադրական իմունիտետի մասին։ Հապաղել է ԱԱԾ-ն, թերացել է հեղափոխության օրակարգի սպասարկման իր առաքելության մեջ և արդյունքում՝ ազատության մեջ է Ռոբերտ Քոչարյանը, որն արդեն դարձել է բոլոր այս չվնասազերծված բանդաների փաստացի տերը՝ ձեռնոց նետելով հեղափոխությանը ու բարձրաձայնելով իր քաղաքական հավակնությունների մասին։

Ու այսքանից հետո զարմանում ենք, որ Քոչարյանը այսօր հանդես է գալու ասուլիսով ու դատավորի կեցվածքով հարձակվելու է նոր Հայաստանի, հեղափոխության վրա։

Երբ քաղաքական իշխանությունը չի ձևակերպում օրակարգ, իրավապահ, այսպես կոչված՝ ուժային բլոկը, մեղմ ասած, աչքի է ընկնում ոչ պրոֆեսիոնալ վարքագծով, պետք չէ զարմանալ, որ երկրի արդարադատության համակարգը դառնում է ռուսական պատվերի թիրախը՝ կայացնելով որոշում Մարտի 1-ի բացահայտման, Նիկոլ Փաշինյանի ու նրա կառավարության, հասարակության դեմ։

Հակահեղափոխությունը կոնսոլիդացվելու հնարավորություն է ստացել ու դրա հիմնական մեղավորը պետական համակարգն է՝ պրոֆեսիոնալիզմի բացակայությամբ, քաոտիկ, չկորդինացված քայլերով։ Դեմոկրատիան ենթադրում է, առաջին հերթին, պատասխանատվություն, ինչի կոլեկտիվ բացակայությունը թույլ տվեց, որպեսզի արյունոտ բռնապետության խորհրդանիշը հայտնվի ազատության մեջ՝ հերթական անգամ ձեռնոց նետելով Հանրապետությանն ու նրա սահմանադրական կարգին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում