Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը օգոստոսի 18-ին Մեզերբերգի իր նստավայրում հանդիպում կանցկացնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ մասին օգոստոսի 13-ին Բեռլինում կայացած բրիֆինգի ժամանակ հայտնել Է ԳԴՀ-ի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը:

«Արծարծվելու Է երկկողմ օրակարգը, հաստատ կշոշափվի սիրիական հակամարտության թեման, որն արդեն վաղուց Է մեզ մտահոգում, ինչպես նաեւ Ուկրաինայի արեւելքի իրադրությունը եւ Էներգետիկայի հարցերը»,- ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:










































