Արտաշատի առևտրականները դժգոհ են հարկայինի աշխատանքից: Նրանց խոսքով՝ եթե հարկայինի աշխատողները մտնում են խանութ, անպայման ուզում են ինչ-որ բան բռնել. «ՀԴՄ կտրոն եթե չլինի, ապա էնքան են ման գալիս, որ ուրիշ բան բռնեն՝ տուգանելու համար»:
Նրանց խոսքով՝ Արտաշատում ինչքան տուրիստ կա, իրենք կարծում են՝ հանձնաժողովի աշխատողներ են. «Որովհետև ընդգրկել են և՛ ռուսախոս, և՛ այլազգի, և՛ անգլախոս»:
Առևտրականները նշեցին, որ հարկայինը ցանկության դեպքում ամեն օր իրենց կարող է 300 հազարով տուգանել, որովհետև, օրինակ, «Գրանդ Քենդիի» ապրանքների բոլոր ակցիզները պոկված են. «Բա հետո՞. թող թողնեն նորմալ աշխատենք՝ մինչև վարչապետի խոստացած հարկային բարեփոխումները»:
Նրանց խոսքով՝ այս հարկային տեռորի պատճառն այն է, որ Արտաշատի ՊԵԿ տարածքային վարչության պետ Ռաշիդ Մախմուդյանը ցանկանում է հաճոյանալ իշխանություններին՝ առևտրականներին տուգանելով. «Լավագույն դեպքում թող հեռացնեն, վատագույն դեպքում՝ գոնե բարձրացնեն, առաջ տանեն, որ մենք պրծնենք նրանից»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































