27-ամյա ամերիկյան մոդելը տեսանյութ է տեղադրել «Instagram»-ում, որտեղ նա 19 միլիոն բաժանորդ ունի և բուռն քննարկումների տեղիք է տվել մեկնաբանություններում։
Էմիլին կիսվել է լոգարանից նկարով, որտեղ նա, մեջքը թեքած, հենվել է հայելուն՝ մարմինը գրկող զգեստով։

Ավելի ուշադիր նայելու դեպքում կարելի է տարօրինակ բան նկատել նրա արտացոլանքի մեջ։ Բավական նիհար մոդելի հետույքը հայելային աշխարհում չգիտես ինչու չափազանց մեծ է երևում, որը հիշեցնում է Քիմ Քարդաշյանի հայտնի բարեմասնությունը։

Հենց այս տարօրինակ չափսերն էլ քննարկումներ են առաջացրել։ Շատերը կարծում են, որ սա ֆոտոշոփի արդյունք է, մյուսները՝ որ ծուռ հայելի է։








































