Քեթրին Զետա-Ջոնսի և Մայքլ Դուգլասի 18-ամյա որդին, ինչպես երևում է, ոգևորվել է Մեգան Մարքլի պատմությամբ, որը հասարակ դերասանուհի լինելով՝ ամուսնացել է արքայազնի հետ: Պատանին, որի նախնիների «արյունը ևս կապույտ չէ», երազում է ամուսնանալ արքայադստեր հետ կամ իր քրոջը՝ Քերիսին ամուսնացնել: Իհարկե, իր կրտսեր քրոջ սրտի թեկնածուներին նա մտադիր է ևս փնտրել թագավորական ընտանիքների անդամների շարքում:
Համապատասխան հայտարարությունը Դիլան Դուգլասը տեղադրել է Ինսթագրամում՝ դրանում ավելացնելով նաև քրոջ լուսանկարը՝ արված թագավորական լուսանկարների ոգով:












































