Երգչուհի Լայմա Վայկուլեն հայտարարել է, որ ոչ մի հոնորարի դիմաց չի մեկնի Ղրիմ: «RIA Novosti»-ի փոխանցմամբ՝ նա այս մասին հայտնել է Օդեսայում համերգից առաջ տեղի ունեցած մամլո ասուլիսում:
«Ոչ: Մեզ արգելված է: Մեզ՝ եվրոպացիներիս: Ես այնտեղ չեմ մեկնի՝ ինչ հոնորար էլ ինձ առաջարկեն»,- հայտարարել է երգչուհին:
Վայկուլեն նաև հանդես է եկել ի պաշտպանություն իր գործընկերների, որոնք հայտնվել են Ուկրաինայի «սև ցուցակում»:
«Ես միշտ ասում եմ, որ արտիստները երեխաներ են: Չի կարելի դիպչել արտիստներին և երեխաներին: Նրանք անհամարժեք են ամեն ինչ ընկալում: Եվ այդ երեխաներին՝ ինչ-որ ցուցակներում… բայց ո՞ւր»,- ասել է նա:









































