Thursday, 02 07 2026
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ
19:50
Ֆոն դեր Լայենը կմասնակցի Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի
19:30
Արտակարգ շոգի սպառնալիքի տակ է հայտնվել ԱՄՆ-ի մոտ 160 միլիոն բնակիչ. ABC News
Գործարկվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նոր պաշտոնական կայքը
19:10
Google-ը ԵՄ-ում պարտվել է 4,1 միլիարդ եվրոյի տուգանքի գործով բողոքարկումը
Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար
18:50
Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ծախսերը
Քննարկվել են Հայաստան-Դանիա հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր
18:30
Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ
ՊՆ-ն զորակոչիկների համար մրցույթ է հայտարարել «1991 ստորաբաժանման» մեջ ընդգրկվելու համար
Եթե պարզվի՝ մեր քաղաքացիների ազատությանը սպառնում է, դա չենք անի․ վարչապետը՝ IMEI համակարգի մասին

Թուրք-ամերիկյան հարաբերությունների վատթարացումը ազդում է տարածաշրջանի վրա. Հնարավոր է խաղացողներից մեկը լինի Ադրբեջանը

Թուրքիայում չափազանց հետաքրքիր պրոցեսներ են ընթանում, որոնք նման են 1960-70-ականների հակաամերիկյան գործընթացներին։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է Ամերիկյան համալսարանի քաղաքական հետազոտությունների և միջազգային գործերի ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր Վահրամ Տեր-Մաթևոսյանը՝ մեկնաբանելով թուրք-ամերիկյան վերջին սրացումները։

«Նման է երրորդ, ճնշված աշխարհի կողմից կապիտալիստական աշխարհի դեմ ընթացող պայքարին։ Դա այն է, ինչ Էրդողանն ասում է երկրորդ ազատագրական պատերազմ։ Այդ առումով շատ նման է 60-ականների դեպքերին, երբ Թուրքիան թեքվում էր դեպի Խորհրդային Միություն, այժմ էլ՝ Ռուսաստան։ Հետաքրքիր զուգահեռներ են տեղի ունենում, լրիվ դինամիկ»,- ասել է թուրքագետն ու մանրամասնել. «Իրականում լավ գիտենք, թե ինչ է դրա տակ թաքնված։ Գյուլենն է, մյուս կողմից էլ Թուրքիայում կալանված քահանա Բրանսոնը, որին թուրքերը որպես գերի են պահում իրենց մոտ։ Զուգահեռ համարժեք քայլ է իր կողմից արված՝ թե, ժողովուրդ, եկեք, տեսնենք, թե որքան ենք դիմանում»։

Ըստ Տեր-Մաթևոսյանի, Թրամփը, որ թուրք-ամերիկյան հարաբերությունները երբեք այսքան վատ չեն եղել, նույնիսկ մաքսատուրքեր է սահմանել, որոնք աննախադեպ են իրենց ծավալներով։ «Սա դեռևս կխորանա։ Ամերիկյան իսթեբլիշմենթը լուրջ է տրամադրված, աջակցում է Թրամփին։ Թուրքիայի դեպքում կա կոնսենսուս ամերիկյան վերնախավում։ Սա բարդացնում է Էրդողանի վիճակը, թեև իր աջակիցների շրջանում նրա վարկանիշն աճում է, աճում է նաև Թուրքիայի սահմաններից դուրս իսլամական տրամադրություններ ունեցող մեջ։ Սա հետաքրքիր գաղափարախոսական պայքար է, քան աշխարհաքաղաքական»,- նշում է թուրքագետը։

Այս ֆոնի վրա ջերմանում են ռուս-թուրքական հարաբերությունները, նախօրեին Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, քննարկել տնտեսական հարցեր, իսկ առաջիկայում Անկարա է մեկնելու Ռուսաստանի ԱԳ նախարար Լավրովը։ Թուրքագետի խոսքով, հետաքրքիր իրավիճակ է։ «Ռուս-թուրքական ցանկացած մերձեցմանը նախորդում է Թուրքիայի հարաբերությունների վատթարացումը ԵՄ, կամ ԱՄՆ հետ։ Սա «Ընկերները օգնության են հասնում վատ դրության մեջ» օպերացիայի մի մասն է։ Բայց այս ջերմացումը կտևի այնքան, որքան կտևի լարվածությունը Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև»,- նշել է Տեր-Մաթևոսյանը։

Նրա խոսքով, չկա որևէ գործընթաց, որը ազդեցություն չթողնի մեր տարածաշրջանի վրա, կան նաև խաղացողներ, որոնք կփորձեն լարվածությունը պրոյեկտել։ «Դա կախված է ժամանակից։ Եթե լարվածությունը կարճ տևի, դժվար կլինի այլ խաղացողների համար դիվիդենտներ գտնել։ Ադրբեջանն էլ կրկնապատկել է ջանքերը՝ Հայաստանն արտերկրում նոր ձևով ներկայացնելու համար, հնարավոր է, որ այդ խաղացողը լինի Ադրբեջանը»,- ասել է Վահրամ Տեր-Մաթևոսյանը և հավելել. «Մյուս կողմից ԱՄՆ-ը, որը կարող էր դեր խաղալ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման ուղղությամբ, այժմ չի ունենա ազդեցությունը։ Թուրք-ամերիկյան հարաբերությունների ցանկացած վատթարացում ազդում է հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորման, սահմանի ապաշրջափակման վրա»։

Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ԳԱԱ ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանն էլ նկատում է, որ թուրք-ամերիկյան հարաբերությունների վատթարացումը լուրջ հարված է թուրքական տնտեսությանը։ «Որոշ ժամանակ Թուրքիան կփորձի այսպիսի հռետորաբանությամբ պատասխանել ամերիկացիներին, բայց ի վերջ կնահանջեն։ Թուրքիան չի կարող երկար տնտեսական պատերազմում հակադարձել Ամերիկային։ ՄԻջազգային կազմակերպությունների միջոցով կփորձեն կոմպրոմիսի գալ ԱՄՆ-ի հետ»,- ասել է Սաֆրաստյանը։

Խոսելով ռուս-թուրքական ջերմացման մասին՝ Սաֆրաստյանը նշել է, թե խնդիրը զուտ քաղաքական է։ «Բայց պետք է հստակ արձանագրենք, որ Թուրքիան մեծ կախվածություն ունի ԱՄՆ-ից, և դա առաջին հերթին ռազմական ոլորտում է։ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, որոշ սահմաններ կան, որ չի անցնի»,- ասել է նա։

Հարցին, թե Թուրքիայի շուրջ զարգացումներն ինչպես կազդեն մեր տարածաշրջանի վրա, Սաֆրաստյանը պատասխանել է, թե տարածաշրջանը մնա ստատուս-քվոյի կարգավիճակում, ուժերի հարաբերակցությունը կպահպանվի առկա մակարդակում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում