Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ մտադիր է ազգային արժույթով առևտուր իրականացնել իր հարևան դաշնակիցների հետ, այդ թվում նաև՝ Ռուսաստանի: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Ըստ տեղեկությունների՝ Թուրքիայի առաջնորդը ծրագրում է իր խոշորագույն առևտրային գործընկերների հետ անցնել ազգային արժույթով առևտրի. դա վերաբերում է Չինաստանին, Ռուսաստանին, Իրանին և Ուկրաինային:
«Եթե Եվրոպայի երկրները ևս ցանկանում են ազատվել դոլարի շղթաներից, ապա Անկարան պատրաստ է անցնել նաև նրանց հետ համանման հաշիվների»,- հավելել է Էրդողանը:
Էրդողանը նախազգուշացրել է, որ «գոտկատեղից ներքև հարվածը» Թուրքիայի նկատմամբ դեռ ոչ ոքի հաջողություն չի բերել: «Ցանկացածը, ով դարձել է թուրք ժողովրդի տառապանքի պատճառ, վաղ թե ուշ պատասխան է տալու դրա համար»,- ասել է Էրդողանը:
Նա ընդգծել է, որ Թուրքիայի առջև կանգնած են տնտեսական հավակնոտ խնդիրներ, և ոչինչ չի ստիպի Թուրքիային հրաժարվել դրանցից:











































