Tom’s Guide-ի փորձագետները նոր ֆլագման Samsung Galaxy Note 9-ը համեմատել են Apple iPhone X-ի հետ՝ պարզելու համար, թե որ սմարթֆոնն է ավելի արագ և հզոր՝ գրում է segodnya.ua-ը:
Փորձարկման արդյունքները հիասթափեցնող էին հարավկորեական թոփ սարքի համար. iPhone X-ը գերազանցել է իր գլխավոր մրցակցին:
Փորձարկման արդյունքները ամփոփվել են բալային համակարգով: Galaxy Note 9-ը ապահովել է 8876 բալ արդյունք, ինչը 1481 կետով պակաս է, քան աղյուսակի առաջատարի՝ iPhone X-ի արդյունքները: Samsung Galaxy Note 9-ը նաև զիջում է չինական OnePlus 6 և Galaxy S9 + սմարթֆոններին: