ՀՀ վերաքննիչ դատարանում շարունակվում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած բողոքի քննությունը:
Փաստաբան Հայկ Ալումյանի կարծիքով՝ երբ դատախազներն ունեն կանխակալ մոտեցում, դա բնական է: «Իրենք համարում են մեղադրանքը հիմնավորված, եթե, իհարկե, համարում են, և դա ինչ-որ չափով բնական է: Վատ է, եթե դատարանը կանխակալ մոտեցում ունի»,- ասաց նա:
Ալումյանը նշեց, որ այսօր սպասվում է մյուս կողմի ելույթը:








































