Ստամբուլի Աթաթուրքի օդանավակայանում երկու մարդատար ինքնաթիռ են բախվել,– հաղորդում է Hurriyet թերթը։

Բախումը տեղի է ունեցել Թուրքական ավիաուղիների Boeing 777–ի և Royal Air Moroc ընկերության ինքնաթիռների միջև։ Նշվում է, որ մարոկկոյան ընկերության ինքնաթիռը, որը թռիչքի էր պատրաստվում դեպի Կասաբլանկա, հարվածել է թուրքական ինքնաթիռի հետևի հատվածին։ Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել, երկու օդանավն էլ աննշան վնասվածքներ են ստացել։ Միջադեպը հետաքննվում է։











































