Wednesday, 01 07 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

Հոկտեմբերի 27, Մարտի 1, քաղաքական բռնաճնշումներ․ Քոչարյանի խափանման միջոցը չպետք է փոխվի

Կանխատեսելի էր, որ Մարտի 1-ի գործի նոր շրջափուլը կապված է լինելու արյունոտ իրադարձություններին քրեաօլիգարխիայի ներկայացուցիչների մասնակցության հետ։ Փաստահավաք խմբի զեկույցներում նշված են ինը օլիգարխների կամ պաշտոնյաների անուններ, որոնց թիկնազորի կամ բանդաների անդամները մասնակցություն են ունեցել 2008թ.-ի մարտի 1-ի իրադարձություններին։ Փաստահավաք խմբի զեկույցի այդ դրվագը օրերս հաստատեց պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը՝ նկատելով, որ օլիգարխիայի բանդաները ՊՆ-ից հանդերձանք են ստացել՝ չբացառելով, որ կարող էին նաև հրաձգային զենք ստացած լինել։ Այդ ամենը փաստաթղթավորված է, ու եթե ՀՔԾ-ին հաջողվել է ՊՆ-ից ստանալ հույժ գաղտնի 0038 հրամանը, ապա, բնականաբար, նախաքննության մարմինը տիրապետում է նաև մյուս գաղտնի փաստաթղթերին։ Ամեն դեպքում պետք է սպասել, թե քննությունն ինչ կպարզի։ Սակայն երեկվա բացահայտումները վերաբերում են ոչ միայն անցյալին, այսինքն՝ Մարտի 1-ի գործի բացահայտմանը, այլ թերևս՝ նաև ապագային։

Զենքը կրակելու հատկություն ունի, եթե նույնիսկ պահվում է շատ խորը տեղում։ Շատ կարևոր խնդիր է պարզել, թե ո՞ւմ դեմ էր օգտագործվելու Հովիկ Աբրահամյանի թաքցրած զինապահեստը։ Այն նախկին վարչապետի անվտանգության երաշխի՞քն էր նախկին համակարգի գոյության օրերին, որի միջոցով նա պաշտպանում էր իր բիզնես-կայսրությունը, թե՞ Հովիկ Աբրահամյանը և քրեաօլիգարխիայի մյուս կարկառունները զինապահեստներ էին պահում «սև օրվա» համար, երբ, ասենք, Հայաստանում կվտանգվի իրենց իշխանությունը։
Թեմայի շուրջ օրվա քննարկմանը մասնակցեցին ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, «Ժառանգություն» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Արմեն Մարտիրոսյանը և քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

«Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը չպետք է փոխվի. պատճառները շատ են: Քոչարյանի պաշտոնավարման տարիներին մենք ի՞նչ ենք տեսել. Հոկտեմբերի 27, Մարտի 1, քաղաքական գործիչների նկատմամբ տեռոր, մարդկանց իրենց տներից էին զրկում… Քոչարյանին ազատ արձակելը սխալ կլինի, հուսով եմ, որ դատարանը սկզբունքային կլինի»,- ընդգծեց Ս. Գրիգորյանը:

«Եթե մենք նպատակ ենք դրել բացահայտել այդ խարանը, որ կարծես թե մեր բոլորիս և մեր պետության ճակատին է դրվել, պետք է գործենք վերին աստիճանի կոռեկտ, անաչառությունը խիզախություն է»,- նշեց Լ. Ալավերդյանը՝ հավելելով, որ իրավապահների կողմից ոչ կոռեկտ քայլեր է նկատում. նրա կարծիքով՝ ՀՔԾ պետի հայտարարությունը ճնշում է դատարանի վրա:

Ա. Մարտիրոսյանի դիտարկմամբ՝ եթե դատարանը չփոխի Ռ. Քոչարյանի խափանման միջոցը, դա մարդու իրավունքի խախտում չի լինի: Նա նաև ընդգծեց, որ պաշտոնավարման ընթացքում Ռ. Քոչարյանը բազմաթիվ բացթողումներ է ունեցել, այդ թվում նաև իրականացրել է բռնաճնշումներ քաղաքական գործիչների նկատմամբ:

Ս. Գրիգորյանի դիտարկմամբ՝ քաղաքական դաշտը մաքրվում է. «Մարտի 1-ի բացահայտումը ամբողջ կեղտը կմաքրի: Ռ. Քոչարյանը նպաստում է լյուստրացիային: Այսօր չար ուժերը և չարիքի շուրջ հավաքված մարդիկ օգնում են լյուստրացիային, մյուս կողմից՝ նորմալ մարդիկ ուզում են նորմալ երկրում ապրել: Մեր ժողովուրդը կապացուցի, որ փողը գլխավորը չէ»:

Մանրամասն տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում