Thursday, 02 07 2026
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ
19:50
Ֆոն դեր Լայենը կմասնակցի Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի
19:30
Արտակարգ շոգի սպառնալիքի տակ է հայտնվել ԱՄՆ-ի մոտ 160 միլիոն բնակիչ. ABC News
Գործարկվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նոր պաշտոնական կայքը
19:10
Google-ը ԵՄ-ում պարտվել է 4,1 միլիարդ եվրոյի տուգանքի գործով բողոքարկումը
Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար
18:50
Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ծախսերը
Քննարկվել են Հայաստան-Դանիա հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր

ՀԱՊԿ-ը հեղինակություն չունի և չի կարող համեմատվել ՆԱՏՕ-ի հետ. Խաչատուրովի մեղադրանքն էլ Մոսկվայի խաղի կանոններից դուրս է

«Առաջին լրատվական»- ի հետ զրույցում խոսելով Վրաստանում տեղի ունեցած «Արժանի գործընկեր-2018» (Noble Partner) թվով չորրորդ բազմազգ զորավարժությունների նշանակության մասին՝ Մեծ Բրիտանիայի Լեսթերի համալսարանի միջազգային հարաբերությունների և անվտանգության բաժնի գիտաշխատող, վաշինգթոնյան Կենտրոնական Ասիայի և Կովկասի ինստիտուտի տարածաշրջանային անվտանգության հարցերով անկախ փորձագետ Էդուարդ Աբրահամյանը նշեց. «Հյուսիսատլանտյալ դաշինքը քաղաքական կազմակերպություն է, որի հիմնական գործիքը զինված ուժերն են: Եվորպայում ԱՄՆ-ի ԶՈւ-ի հրամանատարությունը Վրաստանի ԶՈւ-ի հետ նախաձեռնել է այս զորավարժությունները, որի նպատակն էր, որպես լրացուցիչ ջանք, Վրաստանի ԶՈւ ստորաբաժանումները պատրաստել, վարժեցնել, որոնք հեշտությամբ պետք է ինտեգրվեին ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի մեջ, բացի դրանից՝ ավելի էֆեկտիվորեն արագացնել և հեշտացնել Վրաստանի ԶՈւ-ի փոխգործակցությունը ՆԱՏՕ-ի ուժերի և հրամանատարության հետ: Այսինքն՝ ՆԱՏՕ-ի և Noble Partner զորավարժությունների կապը ակնհայտ է:

Հայաստանից զորավարժություններին մասնակցել է 4 սպա: Այստեղ քաղաքական կոնյուկտուրայի հարց կա, կա Ռուսատանի գործոնը. Հայաստանը կաշկանդվածություն ունի՝ փորձելով լինել հուսալի գործընկեր ՆԱՏՕ-ի համար՝ խնդիրներ չունենալով Ռուսաստանի հետ: Բայց պետք է հաշվի առնել, որ Ռուսաստանի համար ՆԱՏՕ-ի որևէ ներկայություն Կովկասում ու Սև ծովում, որևէ ներգրավվածություն ՆԱՏՕ-ի միջոցառմանը դիտարկվում է որպես ներխուժում իր շահերի տարածք: Հայաստանը այս առումով լուրջ իրավիճակում է հայտնվում, դժվար է դարձել գործընկերային հարաբերություններ պահել ՆԱՏՕ-ի հետ՝ միևնույն ժամանակ լինելով Ռուսաստանի դաշնակից, որովհետև այդ երկու կառույցների շահերը իրար հակասում են:

Հայաստանը դիտարկվում է որպես Ռուսաստանից բացահայտ կախյալ պետություն»:

Փորձագետի կարծիքով՝ Ռուսաստանը Հայաստանի համար սահմանել էր խաղի կանոններ, որոնց Հայաստանը պետք է լուռ և հնազանդ ենթարկվեր. «Քոչարյանի և Խաչատուրովի կալանավորումը դուրս է Ռուսաստանի խաղի կանոններից, ինչը Ռուսաստանի կողմից բորբոքում առաջացրեց: Հիմնական մտահոգությունն այն էր, որ Հայաստանը թույլտվություն չի ստացել Ռուսաստանից: Իսկ ՀԱՊԿ-ի հեղինակության մասին խոսելը որոշ չափով անլուրջ է, այդ կառույցը չի կարող համեմատվել ՆԱՏՕ-ի հետ»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում