Thursday, 18 06 2026
ԱՄՆ-Իրան հուշագրի բովանդակությունն անհայտ է. Իսրայելում այն դարձել է քարոզարշավի թեմա
Նոր կառավարության լեգիտիմութան համար մեծ մինուս կլինի ԲՀԿ-ին ԱԺ-ից դուրս թողնելը
907-րդ հոդվածի չեղարկման համահեղինակը Բաքվում․ Ալիևը կրկին գովել է Թրամփին
Ադրբեջանը «դեմ» է իրանա-ամերիկյան հաշտությանը
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ

Հեղափոխական հասարակությունը տենչում էր Ռոբերտ Քոչարյանի կալանքը. Քննարկում «Առաջին»-ում

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների միջնորդությունն այսօր Գլխավոր դատախազությունը մերժել է: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ի հետ քննարկմանը մասնակցեցին Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը, «Հայ կառուցողական կուսակցության» նախագահ Անդրիաս Ղուկասյանը և պատմաբան Վահրամ Թոքմաջյանը:

«Պատմական օրեր ենք ապրում»,- ընդգծեց Վ. Թոքմաջյանը: Նրա խոսքով՝ աննախադեպ է, որ հետխորհրդային տարածքում նախկին նախագահին կալանավորում են: «Հեղափոխությունը չի ավարտվել, շարունակվում է: Ղարաբաղյան կլանի էպոխան ավարտվեց՝ փոխարինվելով նոր իշխանությամբ: Հեղափոխական հասարակությունը երազում էր այս մասին և այսօր հասել է մի հանգրվանի հետագա նոր գործունեության համար»,- նշեց պատմաբանը:

«Հեղափոխությունը պետք է վերածվի ազգային ազատագրական շարժման,- հավելեց Ա.Արշակյանը: – Նախկին իշխանությունը միայն ավազակների իշխանություն չէր և նպատակը միայն երկիրը թալանելը չէր. 97թ-ից գաղափարախոսություն կար, և այդ գաղափարախոսությունը նախկին «դրախտը»՝ ԽՍՀՄ-ը վերականգնելն էր: Հայաստանը Ռուսաստանի կողմից այսօր էլ դիտվում է որպես ոչ լիարժեք պետություն. բոլոր գաղութարարները ուզում են, որ իրենց վասալ պետություններում անազատություն և կոռուպցիա լինի, որից մենք պետք է ձերբազատվենք»:

ԱԱԾ-ն մարտի 1-ի գործով կատարված խուզարկությամբ հայտնաբերել է մեծ քանակությամբ ռազմամթերք: Ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու կասկածանքով ձերբակալվել են Ամբիկ Գևորգյանն ու Հովիկ Աբրահամյանի եղբայրը` Հենրիկ Աբրահամյանը:

Ազատ Արշակյանն անդրադառնալով այս բացահայտմանը՝ նշեց. «Մենք տեղյակ ենք, որ քրեաօլիգարխիկ համակարգը մինչև ատամները զինված է: Շատ հնարավոր է, որ հայտնաբերված այս զենքերը կրակել են և հետո դրանք պահել են: Կարծում եմ՝ կարևոր փուլ մտանք: Մենք գիտենք՝ Հ. Աբրահամյանն ով էր, ով դարձավ»: Վ. Թոքմաջյանը հավելեց՝ սա պետություն է պետության մեջ՝ ի դեմս գաղտնի վարչակարգի:

«Ոտքից գլուխ նախորդ իշխանությունները ապօրինի զինված են եղել և դրա հաշվին են ծնկի բերել մերժողովրդին: Այս բացահայտումները ևս մեկ անգամ ընդգծում են, որ իշխանությունը յուրացրած ավազակային խմբերը կազմակերպված հանցավոր համագործակցության անդամներ են, որոնք զենքի ուժով էին իշխանությունը պահում, և պետությունը ընդամենը ֆասադ էր»,- նշեց Ա.Ղուկասյանը:

Ա.Արշակյանի դիտարկմամբ՝ Մարտի 1-ի զոհերը ոստիկանության զենքից չեն զոհվել, հենց այսպիսի զենքերն են կրակել:

Մանրամասն՝ տեսանյությում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում