Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կնոջ՝ Ասմա Ասադի մոտ կրծքագեղձի քաղցկեղ են հայտնաբերել՝ տեղեկացնում է gazeta.ru-ն՝ հղում կատարելով նախագահի աշխատակազմի մամլո ծառայությանը:
«Տիկին Ասման սկսում է բուժել կրծքագեղձի չարորակ ուռուցքը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ հիվանդությունը հայտնաբերվել է վաղ փուլում:









































