Ինդոնեզիայի ոստիկանությունը ազատել է 15 տարի քարանձավում արգելափակված աղջկան՝ տեղեկացնում է BBC News-ը:
Ենթադրվում է, որ 83-ամյա գյուղացի շամանը առևանգել է աղջկան և հոգեբանական ազդեցություն գործել վերջինիս վրա, ներշնչելով նրան, որ իր մեջ ջինն է գտնվում:

Տղամարդը հայտնի է որպես բժշկող: 2003 թվականին նրա մոտ բուժելու են բերել 13-ամյա աղջկան, ինչից հետո աղջիկը կորել է: Շամանը պատմել է ընտանիքին, որ ինդոնեզուհին գնացել է Ջաքարթու աշխատանք փնտրելու: Բարեկամները փնտրել են նրան մի քանի տարի, ինչից հետո անհետ կորած են հայտարարել:
Միայն 2018 թվականին Սուլավեսի կղզու ոստիկանությունը հայտնաբերել է աղջկան փոքր, բանտանման քարանձավում, որտեղ նա գտնվել է ցերեկային ժամերին: Գիշերը աղջկան բերում էին շամանի տուն:

Տղամարդուն մեղադրանք է ներկայացվել սեռական բռնության և երեխաների պաշտպանությանը վերաբերող օրենքը խախտելու մեջ:







































