Երկրաբանների միջազգային խումբը հայտարարել է, որ երկրի վրա կարող է 8 մայրցամաք լինել՝ 7-ի փոխարեն։ Վերջինի անվանումը Զելանդիա է, որն ունի 5 մլն ք/կմ տարածք։
Նոր մայրցամաքը ներառում է Նոր Զելանդիայի և Նոր Կալեդոնիայի բոլոր կղզիները։ Ցամաքի հատվածները կարող են լինել ոչ թե կղզիներ, այլ հսկայական մայրցամաքի վերին հատվածները, որը ջրի տակ է սուզված։
Գիտնականները նշում են, որ այն 23 մլն տարի առաջ կարող էր ջրասույզ լինել Խաղաղ օվկիանոսում՝ այն բանից հետո, երբ 85 մլն տարի առաջ Ավստրալիան անջատվեց։ Բացառված չէ, որ մայրցամաքը Անտարկտիդայի մաս է կազմել։







































