Եվրոպական երկրները շարունակում են գրանցել ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ գրում է gogetnews.info-ն:
Իսպանիայի և Պորտուգալիայի որոշ շրջաններում իշխանությունները հայտարարել են եղանակային ծայրահեղ վտանգավոր պայմանների մասին՝ 40-50 աստիճան շոգ:
Առավել բարձր ջերմաստիճան ակնկալվում է Պորտուգալիայի կենտրոնական, հարավային և արևելյան շրջաններում, ինչպես նաև Իսպանիայի հարավում և կենտրոնական շրջաններում: Մյուս տարածքներում ջերմաստիճանը կհասնի 36-38 աստիճանի:













































