Wednesday, 01 07 2026
Արարատյան դաշտում սկսվել է լոլիկի դեղին հասունացումը
16:30
Շոգի պատճառով Էյֆելյան աշտարակը կարող է «աճել» մինչև 10 սանտիմետր
Տալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսը
Հայտնի է Ղազախստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը
Հայկական ծնեբեկի առաջին խմբաքանակն արտահանվել է Սինգապուր, իրականացվել է նաև ծիրանի փորձնական արտահանում
Զարգացումը տեսանելի է․ վարչապետը շնորհավորել է ՊՊԾ ծառայողներին տոնական օրվա առիթով
15:50
Բրազիլիան կօգնի Վենեսուելային վերականգնելու քաղաքները երկրաշարժից հետո
Անհրաժեշտ է խստացնել պատժաչափն ընտրակաշառք տվողների և ստացողների համար․ Ալեքսանյան
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության մեջ. շուրջ 30 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է
Միայն ՀՀ քաղաքացիությունը չպետք է լինի հիմք ընտրություններին մասնակցելու համար․ նոր նախագիծ
15:30
ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալությունը կոչ է արել ավիաընկերություններին խուսափել Իրանի տարածքով թռիչքներից
Խստացվում է ինքնակամ կառույցների օրինականացումը․ ի՞նչ է առաջարկվում նոր նախագծով
Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության արդիական հարցեր
Ազգային գիտակցության բարձրացում․ բոլոր բնակավայրերի մուտքերի մոտ տեղադրվելու է ՀՀ պետական դրոշը
15:10
Տարեսկզբից ռուսները խոցել են շուրջ 64 հազար ուկրաինական ԱԹՍ-ը
Թուրքիա-Եվրամիություն համագործակցությունը Ադրբեջանի համար «ուղենշայի՞ն կլինի»
14:50
Իսրայելցի նախարարը հայտարարել է Գազայի հատվածի ամբողջ տարածքը վերահսկելու Իսրայելի մտադրության մասին
Բնական գազի սակագները կմնան անփոփոխ
14:30
Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կյանքի կոչել ձեռք բերված համաձայնությունը
Կսպասեմ բոլորիդ այսօր՝ ժամը 18:00-ին, «Դինամո» մարզական համալիրում. քաղաքապետ
14:10
Իսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլել
Աննա Վարդապետյանն ուղերձ է հղել Դատախազության աշխատողի օրվա առթիվ
13:50
Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի բանկերը սահմանափակել են ռուբլով դեպոզիտները. РБК
IMEI համարների գրանցման համակարգ. ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր
13:30
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողությունների ընթացքում մոտ 5 հազար թռիչք է կատարել Եվրոպայի ռազմակայաններից. Ռյուտե
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետին
13:10
Չինաստանում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
13:00
Ճամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները
12:50
Մոդին Փեզեշքիանի հետ զրույցում վերահաստատել է Հորմուզի նեղուցում նավարկության ազատության կարևորությունը
Արդարությունը և արդարադատությունը ճեղք ունեն լեգիտիմության, այսինքն՝ ժողովրդի հետ․ վարչապետ

Ոչ միայն Քոչարյանը, շատ մարդիկ կհայտնվեն ճաղերի ետևում․ կունենանք շոկերի շարք

Մարտի 1-ի գործով վերջերս երկու նոր զարգացում տեղի ունեցավ՝ կալանավորվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և մեղադրանք առաջադրվեց ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանին:

Այս առնչությամբ «Առաջին լրատվական»-ը զրուցեց Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հոր՝ Սարգիս Քլոյանի և ՀԱԿ իրավական հանձնաժողովի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանի հետ:

Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, որը նաև մասնակցել է 2008թ. մարտի 1-ի ցույցերին, նշեց, որ այդ ժամանակ զոհեր չէին լինի, եթե հանրապետության նախագահը կամք ունենար և հրամայեր չկրակել ժողովրդի վրա՝ ինչպես 1996-ին վարվեց Լևոն Տեր-Պետրոսյանը. «1996-ին երբ մտան Ազգային ժողով և ջարդեցին ԱԺ նախագահի, փոխնախագահի գլուխները, Լևոն Տեր-Պետրոսյանը հրամայեց չկրակել ժողովրդի վրա: Ի՞նչն էր խանգարում Ռոբերտ Քոչարյանին հրամայել, որ չկրակեն ժողովրդի վրա. հիմա նա քաղում է իր մեղքը»:

Սարգիս Քլոյանի խոսքով՝ ոչ միայն Ռոբերտ Քոչարյանը, այլև դեռ շատ մարդիկ կհայտնվեն ճաղերի ետևում. «Եվ պարտավոր են հայտնվել»:

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների ներկայացրած փաստարկներին՝ Արմեն Խաչատրյանը նկատեց. «Ի՞նչ են ուզում նրանք ապացուցել՝ Ռոբերտ Քոչարյանը անմեղ արարա՞ծ է, և հանկարծ ինչ-որ չար ՀՔԾ որոշեց Ռոբերտ Քոչարյանին բանտարկե՞լ: Այս ժողովուրդը 20 տարի շարունակ՝ ամեն օր տվել է այդ մարդու գնահատականը: Հասարակական գիտակցության մեջ Ռոբերտ Քոչարյան չարիքը այսօր իրավական ձևակերպում է ստանում: Դա այդ չարիքի գործունեության մեկ դրվագն է ընդամենը»:

Արմեն Խաչատրյանի կարծիքով՝ Մարտի 1-ը 2004 թվականին չանցկացված անվստահության հանրաքվեի հետևանքն էր, երբ առաջին անգամ Ռոբերտ Քոչարյանը ապրիլի 12-ին ուժի կիրառմամբ խաղաղ ցույց ցրեց. «Դրանից հետո դա դարձավ նրա համար գործունեության սկզբունք, և մի օր նա կրակեց նաև այդ նույն ժողովրդի վրա»:

ՀԱԿ անդամը վստահ է, որ քննությունն ընթանում է օբյեկտիվ և բազմակողմանի. «Վստահ եմ, որ շատ-շատ հարցերի պատասխաններ կստանանք, պարզապես դա մեր հասարակության համար կլինի շոկերի շարք»:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում