WannaCry վիրուսի տեսակը դադարեցրել է Taiwan Semiconductor Manufacturing Co. (TSMC) գործարանի աշխատանքները, որն Apple ընկերության ապագա սմարթֆոնների համար չիփսեթներ է արտադրում։ Այս մասին հաղորդում է The Metro-ն։
Ձեռնարկության ղեկավարության խոսքով՝ գործարանի համակարգիչներն այդ վիրուսով օգոստոսի 3-ին են վարակվել։
Վիրուսը տարածվել է ցանցային սխալի պատճառով՝ նոր սարքավորման ծրագրային ապահովումը ներբեռնելիս։ Այնուամենայնիվ, վնասակար ծածկագիրը չի խախտել տվյալների ամբողջականությունը և չարագործներին գաղտնի տեղեկություն չի տվել։ Սակայն աշխատանքների դադարեցումը կարող է մատակարարումների ուշացման և հավելյալ ծախսերի հանգեցնել։










































