Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Քոչարյանն անսպասելի անուններ կտա․ Գագիկ Մելքոնյան

«Քոչարյանին կալանքի տակ պահելը ճիշտ է. նա պետք է պատասխան տա, որովհետև նա էր երկրի նախագահը և հրամանն ինքն է արձակել»,- այս մասին «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար «Ազատամարտիկների դաշինքի» անդամ Գագիկ Մելքոնյանը: Նա նաև նշեց, որ ինքն արդեն մասնակցե է ՀՔԾ-ի հարցաքննությանը. «Մարդիկ պրոֆեսիոնալ են, այնպիսի տպավորություն թողեցին, որ Մարտի 1-ն իրոք կբացահայտվի և ամեն մեկը պատասխան կտա իր արարքների համար»:

«Խոսակցություններ կային, որ ամեն մի կորպուսից 100-120 մարդ բերվեր քաղաք, մենք դեմ էինք, որ զորք բերվեր քաղաք, որովհետև 96թթ.-ին արդեն մի անգամ սխալվել էինք. և այդ սխալի համար ժողովուրդը ատեց իր երեխային՝ բանակին: Դրանից 12 տարի էր անցել, և ժողովուրդն էլի բանակին ընդունում էր որպես իր երեխայի: Երբ որ խոսակցություն կար, որ բանակը պիտի խառնվի, մենք դեմ գնացինք իշխանությանը՝ ասելով, որ բանակի գործը սահմանները պաշտպանելն է»,- նշեց Գ. Մելքոնյանը: Գեներալի խոսքով՝ այդ օրերին հրամանին չենթարկվելու և ընդդիմությանն աջակցելու համար իրեն ազատել են պաշտպանության փոխնախարարի պաշտոնից. «Մեր խնդիրն այն էր, որ աշխատենք, որպեսզի զորքը դուրս չգա ժողովրդի դեմ: Մեզ հետ էր նաև Մանվել Գրիգրյանը, Հատուկ գնդի տղաների 80 տոկոսը: Վախի մթնոլորտ էր, վախենում էին հրապարակ գալ:

Երբ որ կոլեգիայի նիստ եղավ, Քոչարյանը պաշտպանության նախարարին և նրա տեղակալներին հրավիրեց իր մոտ, Մանվելն այդ ժամանակ արդեն այնտեղ չէր, չեկավ: Հաջորդ օրը՝ փետրվարի 23-ին Ռ. Քոչարյանը Գլխավոր շտաբում ժողով էր հրավիրել, հավաքել էր սպայակազմին և հրահանգներ տվել, ես արդեն այնտեղ չեմ եղել»: Նա նաև հավաստիացրեց, որ Մարտի 1-ին փողոց են հանել պայմանագրային զինվորների և սպաների, նրանց մեջ 18-19 տարեկան զինվոր չի եղել: Գ. Մելքոնյանի խոսքով՝ Քոչարյանն անսպասելի անուններ կտա:

«2008-ին ժողովուրդը կանգնած էր, արդարությունն այդ ժամանակ էլ կարող էր հաղթանակել, եթե որոշ մարդիկ չփախչեին, հաղթանակը շատ մոտ էր»,- նշեց Գ. Մելքոնյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում