Wednesday, 01 07 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

Վալերիյ Օսիպյանն աշխատանքային այցեր է կատարել Արմավիրի և Արագածոտնի մարզեր

Օգոստոսի 4-ին Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն աշխատանքային հանդիպումներ է ունեցել ոստիկանության Արմավիրի և Արագածոտնի մարզային վարչություններում։

Արմավիրի մարզային վարչության ծառայողների աշխատանքային պայմաններին ծանոթանալուց հետո Վալերիյ Օսիպյանը հանդիպեց վարչության անձնակազմին։

Ոստիկանության պետն ընդհանուր առմամբ դրական գնահատեց Արմավիրի ոստիկանների աշխատանքը՝ ընդգծելով, որ նախորդ տարվա համեմատությամբ աճել է բացահայտումների ցուցանիշը։

Այդուամենայնիվ, Վալերիյ Օսիպյանը հրահանգեց ակտիվացնել բնակարանային գողությունների նախականխման ու բացահայտման ուղղությամբ տարվող միջոցառումները, ընդ որում, դրանք պետք է իրականացվեն բաժինների բոլոր ստորաբաժանումների համագործակցված աշխատանքով։

Ոստիկանության պետը անդրադարձավ նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը՝ հանձնարարելով այդ ուղղությամբ իրականացնել ամենօրյա աշխատանք և՛ կանխարգելման, և՛ բացահայտման նպատակներով։

Վալերիյ Օսիպյանը հրահանգեց ահազանգերին արագ արձագանքել, բացառել դեպքեր թաքցնելու արատավոր երևույթն ու կոռուպցիոն ցանկացած դրսևորում։ Ոստիկանության պետը հատուկ անդրադարձավ նաև ոստիկան-քաղաքացի շփումներին՝ պահանջելով լինել չափազանց հարգալից․ հատկապես տուժողների նկատմամբ հարգանքը պետք է ընդգծված լինի։

Վալերիյ Օսիպյանը գործընկերներին հիշեցրեց՝ Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է՝ անկախ մասնագիտությունից, դիրքից, սոցիալական դրությունից ու կարգավիճակից՝ հրամայելով բացառել խտրական վերաբերմունքը։ Աշխատանքային հանդիպման ավարտին Արմավիրի մարզային վարչության մի խումբ ծառայողներ ոստիկանության պետի հրամանով պարգևատրվեցին։

Պարգևատրումներից հետո Վալերիյ Օսիպյանը հավաստիացրեց, որ ծառայության նկատմամբ սրտացավ ու բարեխիղճ ոստիկանները մշտապես խրախուսվելու են։

Հաջորդ հանդիպումը ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողների հետ էր՝ Աշտարակում։

Ոստիկանության պետը նախ անդրադարձավ մարզի ոստիկանների թերություններին ու բացթողումներին՝ կոնկրետ հանձնարարականներ տալով դրանց արագ և արդյունավետ շտկման ուղղությամբ։ Վալերիյ Օսիպյանը հրահանգեց, ակտիվացնել տարաբնույթ միջոցառումները՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման, հայտնաբերման և առգրավման ուղղությամբ։ Պահանջեց, որ բաժինների տարբեր ստորաբաժանումները, անկախ ծառայության ուղվածությունից, աշխատեն համախմբված և համագործակցելով, ինչը, միանշանակ, արդյունավետ է լինելու։

Վալերիյ Օսիպյանը Արագածոտնի ոստիկաններից ևս պահանջեց ոստիկան-քաղաքացի շփումներում լինել չափազանց բարեկիրթ՝ հիշեցելով, որ ոստիկանությունը հանցավոր և հակաիրավական այլ ոտնձգություններից պաշտպանում է մարդու կյանքն ու առողջությունը, ինչպես և այլ իրավունքներն ու ազատությունները, սեփականությունը և օրինական շահերը՝ անկախ նրա քաղաքացիությունից, ազգությունից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական դրությունից, կուսակցական կամ որևէ կազմակերպության պատկանելությունից։ «Օրենքի առաջ հավասար են բոլորը»՝ հավելեց ոստիկանության պետը։

Աշխատանքային հանդիպման ավարտին Վալերիյ Օսիպյանի հրամանով պարգևատրվեցին նաև ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության մի խումբ ծառայողներ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում