Հոր սպանության մեջ կասկածվող Խաչատուրյան քույրերին քննչական մեկուսարանում տարբեր խցերում են տեղավորել։ Այս մասին հաղորդել է Հասարակական դիտորդական հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Իվան Մելնիկովը։

«Աղջիկները գտնվում են h.6 մեկուսարանում։ Նրանց բոլորին տարբեր խցերում են տեղավորել և տվյալ պահին նրանք կարանտինի փուլում են։ Կրտսեր և ավագ քույրերը մենախցում են, միջնեկի հետ խցում ևս երկու հոգի կա։ Ընդհանուր պայմանները նրանց համար ապահովված են»,– ասել է իրավապաշտպանը։

Նա ավելացրել է, որ աղջիկները շոկի մեջ են գտնվում այս իրավիճակից և նաև նրանից, որ իրենց բաժանել են։ «Նրանք մանկուց միշտ միասին են եղել և հիմա շատ են վախենում միայնության մեջ նման պայմաններում»,– նշել է Մելնիկովը։












































