Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը կարծում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան կա՛մ ձմռանը, կա՛մ գարնանը, ինչը նա լավ տարբերակ չի համարում: «Ես կարծում եմ, որ հեղափոխական տրամադրությամբ պետք է ընդհանրապես Ազգային ժողովը ցրվեր Հանրապետության հրապարակում, պետք է Սահմանադրությունը կասեցվեր Հանրապետության հրապարակում: Ցավոք սրտի, այժմ խոսք չի գնում սահմանադրական փոփոխությունների մասին, իսկ Սահմանադրությունը ոչ լեգիտիմ է, բոլոր օրենսգրքերը ոչ լեգիտիմ են: Կարելի էր դրանք դադարեցնել, արտակարգ դրություն հայտնել, և հավաքված անսահմանափակ ուժով կարելի էր անել ամեն ինչ: Դա է դասական հեղափոխության օրինակը»,- մամուլի ասուլիսում հայտարարեց քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը:
Քաղաքագետի խոսքով՝ ներկայիս իշխանության կողմից ընտրված մնացած բոլոր տարբերակները շատ ավելի քաղաքակիրթ էին, քան անհրաժեշտ էր, և դրանք մեծ խնդիրներ հարուցեցին և հարուցելու են իշխանությունների համար:
«Իմ խորին համոզմամբ՝ հայտնվել ենք շատ բարդ իրավիճակում: Ըստ էության լրջագույն քաղաքական ճգնաժամ է ստեղծվել, որովհետև հակապետական գործողություն ծավալած պարտված մարդիկ հիմա ունեն ազատություն և մեծ թափով են ծավալում. ստեղծվել է ժողովրդավարության վակխանալիա»,- նկատեց Հայկ Մարտիրոսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:









































