Սուպերմոդել Սինդի Քրոուֆորդը նկարահանվել է Tatler ամսագրի սեպտեմբերյան համարի համար։ Պարբերականի թարմ համարի էջերին նորաձևության աշխարհի 52-ամյա լեգենդը հայտնվել է աշնանային ոճային կերպարներում՝ ցուցադրելով նոր սեզոնի հիմնական ուղղությունները։ Նա նկարահանվել է Chanel-ի սև վերարկուով և դասական սպիտակ վերնաշապիկով, Oscar De La Renta զգեստով, ինչպես նաև Giorgio Armani բրենդի կոստյումով։ Սուպերմոդելի կերպարները լրացվել են գխարկներով և քողերով, որոնք ընդգծում են ութսունականների «արիստոկրատ էլեգանտությունը»։ Նոր ֆոտոշարքի նկարահանումները տեղի են ունեցել Քրոուֆորդի Լոս–Անջելեսի առանձնատանը՝ հայտնի լուսանկարիչ Յու.Ցայի գլխավորությամբ։















































