Երգչուհի Նաստյա Կամենսկիխը հաղորդել է տհաճ նորություն այն մասին, որ հիվանդանոց է ընկել: Ինչպես պատմել է ինքը՝ երգչուհին, նա հիվանդանոցում է հայտնվել թունավորվելու պատճառով:
Նաստյա Կամենսկիխը ստիպված է եղել դիմել բժշկի, քանի որ չի կարողացել ինքնուրույն հաղթահարել թունավորումը:
Տհաճ միջադեպի մասին երգչուհին պատմել է Instagram-ի իր էջում: Stories-ում նա հրապարակել է տեսանյութ, որում ամեն ինչ բացատրում է:










































