Օպերատիվ մարտավարական «Իսկանդեր-Մ» համակարգը սովորել է խոցել անշարժ ծովային թիրախները: Այդ մասին տեղեկացնում է m.lenta.ru-ն:

«Այժմ համալիրը կարող է ոչնչացնել ոչ միայն ցամաքային, այլև անշարժ ծովային օբյեկտները, օրինակ նավահանգիստների մոտակայքում կանգ առած նավերը»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Աղբյուրները նշում են, որ սկզբնապես համալիրի ստեղծման ժամանակ ծովային թիրախներին հարվածելու գործառույթ չի քննարկվել: Նշվում է, որ համալիրն իր նոր ունակությունը ձեռք է բերել շնորհիվ նոր ռադարային ինքնաուղղորդվող մարտագլխիկով հրթիռի:









































