Միջադեպը տեղի է ունեցել Օհայո նահանգի դատարաններից մեկում: Դատավորը որոշել է դաս տալ շատախոս հանցագործին՝ գրում է life.ru-ն:
32-ամյա Ֆրանկլիմ Ուիլյամսին դատում էին երեք զինված կողոպուտի համար: Տղան այնքան է շատախոսել, որ խանգարել է դատական գործընթացին՝ փաստաբանի և դատավորի հետ միաժամանակ խոսելով:

Դատավորը մի քանի անգամ նկատողություն է արել մեղադրյալին, սակայն վերջինս ուշադրություն չի դարձրել, և դատավորը ստիպված ծայրահեղ միջոցի է դիմել. հրամայել է կպչուն ժապավենով փակել նրա բերանը:
Շատախոս հանցագործին 24 տարվա ազատազրկման են դատապարտել:











































