Թուրքիայի արտգործնախարար Մեվլյութ Չավուշօղլուն հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Չավուշօղլուն նշել է, որ Միացյալ Նահանգները և Թուրքիան պայմանավորվել են սերտ փոխգործակցել երկու երկրների միջև հարցերը լուծելու համար:
Նշվում է , որ տվյալ բանակցությունները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ Վաշինգտոնը պատժամիջոցներ է կիրառել Թուրքիայի երկու նախարարների դեմ՝ ԱՄՆ պաստորի նկատմամբ դատական գործընթացի կապակցությամբ, որին մեղադրում են ահաբեկչությանը սատարելու մեջ:
Ավելի վաղ Սպիտակ տան մամլո քարտուղար Սառա Սանդերսը հաղորդել էր, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է մտցրել Թուրքիայի արդարադատության և ներքին գործերի նախարարների դեմ:






































