Երկու օր առաջ համացանցը պայթեցրեց լուրը, որ երգչուհի Անի Լորակի ամուսնուն՝ Մուրատ Նալչաջիօղլուին նկատել են ենթադրյալ սիրուհու հետ։ Այսօր արդեն հայտնի է դարձել, որ Յանա Բելյաևան և Մուրատը շուրջ մեկ է տարի ռոմանտիկ հարաբերություններ ունեն։ Ավելին՝ Մուրատը նրա համար Կիևի կենտրոնում բնակարան է վարձել, որտեղ էլ զույգը հանդիպել է։

Նրանց լուսանկարների հրապարակվելուց հետո Անի Լորակի երկրպագուները սկսել են հետապնդել Մուրատին։ Նա ստիպված է եղել փակել Instagram-ում իր լուսանկարների մեկնաբանությունները, ինչպես նաև առ ժամանակ դադարեցնել նորերը հրապարակել։ Սակայն չնայած այս ամենին՝ Նալչաջիօղլուն և Բելյևան դեռ միմյանց հետևորդների շարքում են, ինչը Անիի երկրպագուների դժգոհությունն է առաջացնում։












































