Հռոմի պապ Ֆրանցիսկոսը փոփոխություններ է սահմանել կաթոլիկ եկեղեցու «կանոնակարգ»-ի կետում՝ կատախիզիսում, որտեղ խոսվում է մահապատժի նկատմամբ վերաբերմունքի մասին։ Այս մասին հաղորդագրությունը հրապարակվել է Հռոմեական կաթոլիկ եկեղեցու ղեկավարի կայքում։
Եթե նախկինում Վատիկանը ծանր հանցանքների համար կյանքից զրկելու որոշումը համարում էր «ադեկտվատ, սակայն հանրային շահի պաշտպանության ծայրահեղ միջոց», ապա 2267-րդ կետի նոր խմբագրության համաձայն, մահապատիժն անհասանելի պատիժ է համարվում։
Գործող քահանայապետը մահապատժի վաղեմի և սկզբունքային հակառակորդ է։ Ֆրանցիսկոս պապի կարծիքով՝ նման պատժամիջոցը հակասում է Աստվածաշնչին, որտեղ մարդուն արգելված է կյանքից զրկել մեկ այլ մարդու, քանի որ կյանքը տրված է Բարձրյալի կողմից։
Միջազգային թեոլոգիական հանձնաժողովի նախագահ Լուիս Ֆրանսիսկո Լադարիա Ֆերերի խոսքով՝ կաթոլիկ եկեղեցու վերաբերմունքը մահապատժի նկատմամբ հավատքի էվոլյուցիայի արդյունք է։ Կարդինալն ընդգծել է, որ այսուհետ բոլոր եպիսկոպոսները պետք է «հարգալից երկխոսության» ձգտեն աշխարհիկ իշխանությունների հետ, ինչը կնպաստի մահապատժի չեղարկմանը։










































