Իսպանիայի նոր կառավարությունը, վերջին 7 տարվա ընթացքում առաջին անգամ, Կատալոնիայի տարածաշրջանային իշխանությունների հետ բանակցություններ է վարել։ Այս մասին Twitter-ի իր էջում հայտարարել է վարչապետ Պեդրո Սանչեսը։
«Այսօր՝ 7 տարի անց, հանդիպել է ժեներալիտետի և պետության երկկողմանի հանձնաժողովը։ Դա ենթադրում է օրենքների կարգավորում և ժողովրդավարական երկխոսություն։ Մենք Իսպանիայում Կատալոնիայի համար նախագիծ ունենք, և այս կառավարությունը սկսել է այն իրականություն դարձնելու իր ուղին»,-գրել է Սանչեսը։












































