Իրավապահ մարմիններին մոտ կանգնած Aravot.am-ի աղբյուրը հայտնել էին,որ դեկտեմբերի 24-ին Դիլիջանում երիտասարդների երկու խմբի միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որին հետևել էր կրակոցներ: Կռվի պատճառը եղել է նախկինում ունեցած անհաշտ հարաբերությունը:
Կայքի տեղեկություններով՝ դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն: Վիրավոր երիտասարդներից մեկին տեղափոխել են Երևանի բժշկական հաստատություններից մեկը: Ներկայումս Դիլիջանի բժշկական կենտրոնում ընթանում է Դիլիջանի 33-ամա բնակիչ Նավասարդ Աբգարյանի վիրահատությունը:
Մանրամասները՝ aravot.am-ում