Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հումորով է արձագանքել իր տարած կաթվածի մասին լուրերին։ Այս մասին նա ասել է Մինսկի շրջանում հացահատիկային մշակույթների մաքրման ստուգումների ժամանակ, փոխանցում է OHT հեռուստաալիքը։
Լուկաշենկոն հանձնարարություն է տվել բերքը մաքրելու հարցով պաշտոնյային և ծիծաղել է իր հիվանդության մասին կեղծ լուրի վրա։ «Հաջորդ տարի ինձ կզեկուցես։ Դու կապրե՞ս մինչև հաջորդ տարի։ Դու առանձնապես մի՛ ուրախացիր, ինձ հուղարկավորել են մեկ օր առաջ, քեզ ևս կարող են հուղարկավորել»,-ասել է Լուկաշենկոն։
«Ասում են նաև, որ իմ նմանակն է աշխատում»,-լրագրողի հարցին պատասխանելով՝ կատակել է Բելառուսի առաջնորդը։
Հուլիսի 31-ին Լուկաշենկոն առաջին անգամ հանրությանն է ներկայացել կաթվածի մասին կեղծ լուրերից հետո։ Հուլիսի 30-ին ԶԼՄ-ները հայտնեցին, որ Բելառուսի առաջնորդը կաթված է տարել։








































