Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան կպատասխանի ԱՄՆ-ի բոլոր պատժամիջոցներին։
«Մեր երկու նախարարների դեմ պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ-ի փորձն անպատասխան չի մնա»,-հայտարարել է նա։
Սպիտակ տան մամուլի քարտուղար Սարա Սանդերսը հայտարարել է, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի արդարադատության և ներքին գործերի նախարարների դեմ։ Նրա խոսքով՝ պատժամիջոցները սահմանվել են ամերիկացի հովիվ Էնդրյու Բրանսոնի ձերբակալության պատճառով։








































