ԱՄՆ կառավարությունը կազմում է թուրք ֆիզիկական և իրավաբանական անձանց ցուցակը, որոնց դեմ կարելի է պատժամիջոցներ սահմանել։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը։
Գործակալության տվյալներով՝ սահմանափակումները մշակվում են նույն պատժամիջոցների սկզբունքով, որոնք սահմանվել են Ռուսաստանի քաղաքացիների և ռուսական ընկերությունների դեմ։
Նշվում է, որ Վաշինգտոնի կողմից Անկարայի դեմ պատժամիջոցներ սահմանելու հնարավորության պատճառը Թուրքիայում ԱՄՆ քաղաքացիների քրեական հետապնդումն է։









































