Հունաստանում հրդեհի զոհ դարձած երկու անձանց ազգականները հայց են ներկայացրել կառավարության դեմ՝ տեղեկացնում է The Greek Reporter-ը:
Զոհերի հարազատները պահանջում են քրեական պատասխանատվության ենթարկել անփութության հետևանքով չկանխամտածված սպանություն կատարած անձանց, որոնց անփութության պատճառով անտառային հրդեհներ են բռնկվել:
Հայցվորները մեղադրում են նաև տեղական իշխանություններին, որոնք չեն զգուշացրել մոտեցող հրդեհի մասին և չեն կազմակերպել մարդկանց տարհանումը:









































