Saturday, 04 05 2024
ՄԱԿ-ում հայտարարել են Գազայում սովի մասին
15:30
Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը
15:15
Իլոն Մասկը կանխատեսել է դոլարի վերջը, եթե ԱՄՆ-ն չզբաղվի պետական ​​պարտքով
15:00
Apple-ը Google-ին 20 մլրդ դոլար է վճարել
Օլիմպիադաներին 1614 դպրոցական է մասնակցել, որոնցից 74-ը ստացել է առաջին կարգի դիպլոմներ
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղար, աշխատանքային խմբի ղեկավարի բացառիկ հարցազրույցը
14:15
Լեհաստանում Հիտլերի երբեմնի գլխավոր շտաբի տարածքում հինգ կմախք է հայտնաբերվել
Ռուսաստանը ժամանակավոր սահմանափակել է շաքարավազի արտահանումը. այն չի տարածվի ԵԱՏՄ երկրների վրա
13:45
Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները
13:30
Ալժիրը ՄԱԿ ԱԽ նիստ է հրավիրել Գազայում զանգվածային հուղարկավորությունների պատճառով
13:15
Kartes Analytica-ին շնորհվել է Տիեզերական գործունեության լիցենզիա
Բաքվում ԱՄՆ դեսպանը կայցելի՞ Շուշի
12:45
Բրազիլիայում ուժեղ ջրհեղեղի հետևանքով զոհվել է 39 մարդ. կան տասնյակ անհետ կորածներ
Մեկնարկել են Eurowings ավիաընկերության Բեռլին-Երևան-Բեռլին երթուղով չվերթերը
Վոլոդինը վիրավորական արտահայտություններ է արել Բայդենի և Զելենսկիի հասցեին
Գյումրիում այրվել է տուն. հայտնաբերվել են 5 և 3 տարեկան երեխաների դիեր
11:45
Նավթի գները նվազել են. 03-05-24
Հայ պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրենին
Խիստ դատապարտելի է աուտիզմ ունեցող մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի պատրաստումն ու տարածումը. ՀՀ ՄԻՊ
Աշտարակում տներից մեկի բակում քաղաքացին ընկել է մոտ 3 մետր փոսի մեջ և մահացել
Գետի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով հենապատը փլուզվել է
Ադրբեջանին իր գծած սահմանից դժվար կլինի հետ կանգնել․ Արևմուտքի ձեռքը զարկերակի վրա է
Սպասվում է անձրև և ամպրոպ
Մեր շահերից է բխում Հնդկաստան-Իրան մերձեցումը. լոգիստիկ «խցանումներ» չեն առաջանա
Ադրբեջանը Հայաստանի ԶՈւ դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ
Կապիտալի արտահոսքը աճել է 55 տոկոսով, արտահանումը դեպի ԵԱՏՄ՝ 10 անգամ
Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ. «Հրապարակ»
Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից. «Հրապարակ»
Եվրահանձնակատար Բորելի հայտարարությունը: Հայաստանն էլ մտածելու բան ունի

Շիրակի մարզում դաժան ցրտից ցրտահարվել է երկու մարդ, նրանցից մեկը մահացել է

Վերջին օրերին գրանցված ցուրտը հատկապես խիստ է արտահայտվում հանրապետության հյուսիսային շրջաններում, որտեղ չեն բացառվում նույնիսկ ցրտահարությունները:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Աշոցքի «Տիրամայր Նարեկ» հիվանդանոցի տնօրեն Սարգիս Վարդանյանը տեղեկացրեց, որ վերջին տասն օրվա ընթացքում բուժհաստատություն են բերել մեկ ցրտահարված հովվի, ով աշխատում էր Ամասիայի գյուղերի ֆերմաներից մեկում: Հովիվը եղել է ալկոհոլի ազդեցության տակ, հոսպիտալացումից ժամեր անց նա մահացել է:

Պրն Վարդանյանն ասաց, որ այս տարի Աշոցքի հիվանդանոցում դա ցրտահարության միակ դեպքն է: Նա հավելեց նաև, որ տեղացիները արդեն սովոր են ցրտին, գիտեն՝ ինչպես պաշտպանվել. «Տնից դուրս գալուց պետք է շատ տաք հագնվել, իսկ տներում մարդիկ աթար են վառում, գազ չեն կարող օգտագործել, որովհետև շատ թանկ է, հիմնականը նահապետական աթարն է, վառում, տաքանում են»:

«Գյումրի» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանն էլ «Առաջին լրատվական»-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրեց, որ Գյումրիում մինչ այժմ ցրտահարության մեկ դեպք է գրանցվել. երեկ փողոցից ցրտահարված վիճակում մի 50-ամյա կնոջ են բերել: Այժմ նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Ինչպես հաղորդեց տնօրենը, նրան վաղն արդեն կտեղափոխեն հիվանդասենյակ. «Շիրակի մարզի բոլոր համայնքների հետ մենք անմիջական կապ ունենք, եթե անգամ հիվանդին տանեն համայնքի պոլիկլինիկա, միայն առաջին օգնություն կարող են ցույց տալ, ուստի նրանց ուղարկում են այստեղ»:

Նա տեղեկացրեց նաև, որ այս տարվա ձմռան ցուրտը աննախադեպ չէ, երկու տարի առաջ, երբ կառուցում էին հիվանդանոցի շենքը, Գյումրիում ավելի ցուրտ էր:

Այնուամենայնիվ, նա բնակչությանը մեկ անգամ ևս խորհուրդ տվեց տաք հագնվել, գիշերները քիչ մնալ դրսում՝ հատկապես եթե չարաշահել են ալկոհոլը: Նրա փոխանցմամբ՝ ցրտահարվածների մեծ մասը փողոցում է մնում ալկոհոլի ազդեցության տակ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում