Օրենքով գող Սուրեն Թավադովը, ով քրեական շրջանակներում հայտնի է որպես Սուրիկ Անդիջանսկի, առանց Ռուսաստանի հանցավոր աշխարհի առաջնորդի `Զախարիա աքալաշովի (Շաքրո Մոլոդոյ) գիտության մի քանի միլիոն դոլար յուրացնելու համար զրկվել է իր տիտղոսից՝ գրում է lenta.ru-ն:
Թավադովը օրենքով գողի տիտղոսը ստացել է 2004թ. օգոստոսին՝ հետխորհրդային տարածքի հիմնական հեղինակություններից մեկի՝ Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) ուղղակի մասնակցությամբ: Ընդ որում, ինչպես ընդունված է նման դեպքերում, Սուրիկ Անդիջանսկին չի անցել «պատշաճ նախնական հարցազրույց»:
Թավադովի խնդիրները սկսվել են 2013թ. հունվարին 16-ին Դեդ Հասանի սպանությունից հետո: Թավադովը հայտնվել է Ռուսաստանի քրեական աշխարհի առաջնորդի թիրախում այն բանից հետո, երբ ադամանդի բիզնեսի ոլորտի գործարարներից ստացած մի քանի միլիոն դոլարը չի կիսել նրա հետ:











































