Ադրբեջանի սակագնային խորհուրդը որոշում է ընդունել օգոստոսի մեկից բարձրացնել մետրոպոլիտենի և ավտոբուսների երթուղիների սակագինը՝ տեղեկացնում է Turan-ը:
Ըստ լրատվամիջոցի՝ սակագնային խորհրդի որոշումը բացատրվում է «ուղևորափոխադրումների ծառայությունների արժեքի բարձրացմամբ», տրանսպորտային միջոցների ներմուծման անհրաժեշտությամբ, պետբյուջեի սուբսիդավորումից մետրոպոլիտենի կախվածության նվազեցմամբ: