Sunday, 21 06 2026
«Chevrolet»-ը տшպալել է 3 բետոնե էլեկտրասյուն․ ավտովթար՝ Ավան-Առինջում
ՑԱԽԱԼ-ը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ին 170 մլն դոլար փոխանցած ահաբեկիչների
Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում
17:10
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
The Guardian. Գագիկ Ծառուկյանի քաղաքական անկումն ու Հիսուսի արձանի մեգանախագիծը
ՌԴ-ում տղամարդը հարձակվել է մանկական ճամբարի վրա, վնասվածքներ հասցրել մի քանի երեխայի
Ավտովթար՝ Մուղնիում․ կան 1 զոհ, 6 վիրավոր
16:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Հունիսի 21-22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ առաջիկա օրերի եղանակի մասին
16:10
Կլինեն քառակողմ բանակցություններ․ Իրանի ԱԳՆ
Այսուհետ հայ ուսանողները կարող են սովորել Վիեննայի Բեթհովենի անվան կոնսերվատորիայում
15:50
Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոնին սպառնում է ազատազրկում
Իրանական կղերապետությունը սպառվել է. տարածաշրջանում կձևավորվի երեք բևեռ
15:30
«Շրեկ 5»-ը վերադառնում է 16 տարվա դադարից հետո
Ժամանակն է մեկընդմիշտ լուծելու այն ուժերի հարցը, որ ազգային անվտանգության սպառնալիք են
15:10
Քիչ հայտնի նկարը կարող է աճուրդում վաճառվել մինչև 5,2 մլն դոլարով
Վաշինգտոնը Նաթանյահուին «դուրս» է գրել, ի՞նչ կտան իրանա-ամերիկյան «տեխնիկական» բանակցությունները
14:50
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով
14:10
ԱԹՍ-ների հարվածներ Կերչին և «Կավկազ» նավահանգստին․ կան զոհեր
Կարճամետրաժ ֆիլմերի փառատոն՝ Երևանում և Գյումրիում
13:50
ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները բանակցությունների համար ժամանել են Բյուրգենշտոկ
Սուրենավանի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ
13:30
Պակիստանի վարչապետը նույնպես Շվեյցարիայում է
Ինչպես է մարզվում Պատվո պահակային վաշտը
13:10
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա. The Observer
Անահիտ Ավանեսյանի շնորհավորական ուղերձը՝ բուժաշխատողներին
12:50
Ջերեմի Քլարկսոնը հայտնել է քաղցկեղի ախտորոշման մասին

Լավրովի հայտարարությունը շանտաժ է․ Հայաստանը՝ դիլեմայի առջև

«Ինձ համար մտահոգիչ և վտանգավոր է այն հանգամանքը, որ Ռուսաստանի ԱԳ նախարարի կողմից արվում է այն պնդումը, թե Հայաստանի Հանրապետությունում Մարտի 1-ի գործի շրջանակներում իրականացվում է քաղաքական հետապնդում նախկին իշխանությունների այս կամ այն ներկայացուցիչների նկատմամբ: Սա դիվանագիտական անթույլատրելի լեքսիկոն է»,- անդրադառնալով  ՌԴ  ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի արած հայտարարությանը՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց փաստաբան Նորայր Նորիկյանը:

Նրա խոսքով՝ սա դեմարշ է Հայաստանի Հանրապետությանը, Հայաստանի ինքնիշխանությանը. «Սա ստեղծված իրավիճակից արժանապատվորեն դուրս գալու նոր խնդիր է դնում Հայաստանի իշխանությունների առջև»:

Նորայր Նորիկյանը ընդգծեց՝ այլ կերպ ասած, ՌԴ իշխանությունները իրենց ԱԳ նախարարի շուրթերով ասում են, թե չեն վստահում ՀՀ նոր իշխանություններին. «Իսկ դա նշանակում է հայ-ռուսական հարաբերություններում ճգնաժամ, ինչը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ: Համենայնդեպս, մեր հանրային և քաղաքական օրակարգում չկա ռուսների հետ մեր հարաբերությունները վատթարացնելու խնդիր»:

Փաստաբանը Հայաստանում կայացող նոր իրողությունները համարում է ինքնիշխան պետությանը բնորոշ գործառույթներ, ինչը, նրա խոսքով, չեն հանդուրժում ՌԴ իշխանությունները. «Բայց մենք պետք է չկորցնենք մեր զգոնությունը, պետք է ամեն ջանք գործադրենք ռուսների հետ նորմալ, հավասարակշռված, զուսպ բանակցություններ վարելու բոլոր հարթակներում, նրանց հասցնելու այն ուղերձները, որ Հայաստանի ինքնիշխան քայլերը որևէ կերպ ուղղված չեն Ռուսաստանի դեմ»:

Որպես փաստաբան՝ մեր զրուցակիցը կարծում է, որ Լավրովի հայտարարությանը պետք է հստակ արձագանքել հետևյալ մեխանիզմով. «ՀՀ իշխանությունները պետք է առավելագույնս իրականացնեն Մարտի 1-ի գործով բոլոր մեղադրյալների պաշտպանության իրավունքի ապահովումը: Այս քրեական գործը պետք է հնարավորինս հրապարակայնացվի՝ ինչպես ՀՀ ներսում, այնպես էլ միջազգային հանրության համար՝ որ այս գործի ամբողջ նպատակը օբյեկտիվ ճշմարտությունը բացահայտելն է, և չկա որևէ մեկի նկատմամբ քաղաքական հետապնդում իրականացնելու ենթատեքստ»:

Նորայր Նորիկյանը նաև վտանգավոր միտում է տեսնում. «Փաստացի Լավրովի հայտարարությամբ շանտաժ է արվել Հայաստանի Հանրապետությանը. Հայաստանը կանգնած է դիլեմայի առջև՝ եթե շարունակվի Մարտի 1-ի գործով օբյեկտիվ քննության ընթացքը, իսկ այդ դեպքում, վստահ եմ, նոր մեղադրյալներ նույնպես կներգրավվեն այս քրեական գործում՝ ընդհուպ մինչև ՀՀ երրորդ նախագահը, ռուսների կողմից կարող է դիտվել որպես դեմարշ, իսկ այս գործով նահանջը կնշանակի  տեղի տալ ռուսական սպառնալիքին»:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում