Sunday, 21 06 2026
«Chevrolet»-ը տшպալել է 3 բետոնե էլեկտրասյուն․ ավտովթար՝ Ավան-Առինջում
ՑԱԽԱԼ-ը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ին 170 մլն դոլար փոխանցած ահաբեկիչների
Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում
17:10
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
The Guardian. Գագիկ Ծառուկյանի քաղաքական անկումն ու Հիսուսի արձանի մեգանախագիծը
ՌԴ-ում տղամարդը հարձակվել է մանկական ճամբարի վրա, վնասվածքներ հասցրել մի քանի երեխայի
Ավտովթար՝ Մուղնիում․ կան 1 զոհ, 6 վիրավոր
16:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Հունիսի 21-22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ առաջիկա օրերի եղանակի մասին
16:10
Կլինեն քառակողմ բանակցություններ․ Իրանի ԱԳՆ
Այսուհետ հայ ուսանողները կարող են սովորել Վիեննայի Բեթհովենի անվան կոնսերվատորիայում
15:50
Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոնին սպառնում է ազատազրկում
Իրանական կղերապետությունը սպառվել է. տարածաշրջանում կձևավորվի երեք բևեռ
15:30
«Շրեկ 5»-ը վերադառնում է 16 տարվա դադարից հետո
Ժամանակն է մեկընդմիշտ լուծելու այն ուժերի հարցը, որ ազգային անվտանգության սպառնալիք են
15:10
Քիչ հայտնի նկարը կարող է աճուրդում վաճառվել մինչև 5,2 մլն դոլարով
Վաշինգտոնը Նաթանյահուին «դուրս» է գրել, ի՞նչ կտան իրանա-ամերիկյան «տեխնիկական» բանակցությունները
14:50
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով
14:10
ԱԹՍ-ների հարվածներ Կերչին և «Կավկազ» նավահանգստին․ կան զոհեր
Կարճամետրաժ ֆիլմերի փառատոն՝ Երևանում և Գյումրիում
13:50
ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները բանակցությունների համար ժամանել են Բյուրգենշտոկ
Սուրենավանի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ
13:30
Պակիստանի վարչապետը նույնպես Շվեյցարիայում է
Ինչպես է մարզվում Պատվո պահակային վաշտը
13:10
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա. The Observer
Անահիտ Ավանեսյանի շնորհավորական ուղերձը՝ բուժաշխատողներին
12:50
Ջերեմի Քլարկսոնը հայտնել է քաղցկեղի ախտորոշման մասին

Արցախցիներն ամեն ինչ հիշում են. քաղաքական ուժերը մտահոգված են՝ չեն կարողանալու կերակրատաշտից օգտվել

Արցախի Հանրապետության առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ ԱՀ Ազգային ժողովի խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները հրապարակային տեսակետ են հայտնել, համաձայն որի՝ Քոչարյանին կալանավորելը ներքաղաքական շատ լուրջ ընդվզումների կարող է հանգեցնել։ «Չմոռանանք, որ Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն ՀՀ երկրորդ նախագահն է, այլև ԱՀ առաջին նախագահը՝ լինելով նաև Արցախի հերոս»,- ասել է «Ժողովրդավարություն»¬ խմբակցության ղեկավար Վարդգես Բաղրյանը։

«Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարությունը և «Սասնա ծռեր» խմբավորումը Արցախի, այսպես ասած, վերնախավի մտահոգությունների վերաբերյալ հայտարարություն են տարածել՝ նշելով, որ Արցախի տեղական իշխանությունները եղել են իրենց երևանյան տանիքի և վերջինիս մոսկովյան տանիքի դրածոները:

«Թեև Քոչարյանի «արցախցի» լինելու հանգամանքի շահարկումը, արցախցիների զգացմունքները գրգռելու ու այդ միջոցով հակահեղափոխություն իրականացնելու և Հայաստանի գաղութային վարչախմբի վերադարձը ապահովելու պատրանքները դատապարտված են ձախողման, այնուամենայնիվ անհրաժեշտ է խիստ զգաստ լինել։ Այս առումով էական անելիք ունեն Արցախի մեր հայրենակիցները և քաղաքական առողջ խմբավորումները։ Ոչ ոք չի կարող առ ոչինչ անել Ռոբերտ Քոչարյանի 2006թ. սեպտեմբերի 28-ին «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում արտահայտած հետևյալ միտքը. «Ղարաբաղի վարչական սահմաններից դուրս կան հողեր, որոնք գրավված են հայկական ուժերի կողմից: Բազմիցս ասել ենք, որ բացի Հայաստանի և Ղարաբաղի միջև գտնվող Լաչինի նեղ հողաշերտից՝ մենք պատրաստ ենք քննարկել տարածքները Ադրբեջանին վերադարձնելու պայմանները»:

Արցախի Հանրապետության ռազմական և քաղաքական գործիչ, նախկին պատգամավոր Վահան Բադասյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց՝ արցախցի ժողովուրդը 1992-ից զգում է Լևոն Տեր-Պետրոսյանի ռեժիմի շարունակությունն Արցախում՝ ի դեմս Քոչարյանի։

Բադասյանի խոսքով՝ Քոչարյանի համար մտահոգվող քաղաքական ուժերը մտահոգություն ունեն այլևս պատմություն դառնալու և ԱԺ մուտք չգործելու․ «Նրանք, ովքեր վաղը պետք է խոսեն, լափամանից օգտվողներն են կամ նախորդ ռեժիմի հանցակիցները։ Եթե մեզ համար օդուջրի պես պետք էր իշխանափոխությունը, սրանց համար պետք է ռեժիմի շարունակականությունը, որպեսզի կարողանան գոյատևել։ Այս հանցավոր էլեմենտները պատմություն են դառնալու և ԱԺ չեն կարողանալու ոտք դնել, և մտահոգությունը հենց այդ առումով է։ Իրենք չեն կարողանալու կերակրատաշտից օգտվել, երկրի բյուջեն սարքել իրենց լափամանը, բիզնես ծառայությունները դնել պետական բյուջեի հաշվին և այլն»։

Մեր զրուցակիցը շեշտում է՝ Քոչարյանը Արցախում սահմանադրական կարգի տապալումն արել էր սկսած 1994 թվականից և ոչ մի անգամ լեգիտիմ իշխանություն չի եկել. «Ինչպես գիտեք, Արթուր Մկրտչյանը կարճ ժամանակ ղեկավարեց Արցախը, իսկ Քոչարյանը երկար ժամանակ փորձում էր բռնազավթել իշխանությունը, որը նրան հաջողվեց միայն 1995-ին։ Մինչև օրերս այդ նույն ռեժիմը շարունակում է մնալ Արցախում։ Ռոբերտ Քոչարյանը Երևան գնալով՝ շարունակում էր հովանավորել իր հետնորդներին։ Հիշեք Քոչարյանի լկտի պահվածքը Պողոս Պողոսյանի նկատմամբ, չենք մոռացել, արցախցիները ամեն ինչ հիշում են»։

Բադասյանը հիշեցրեց Քիվեսթում Քոչարյանի ստորագրած համաձայնագիրը, որը նախատեսում էր ազատագրված բոլոր շրջանների հանձնում Ադրբեջանին՝ բացառությամբ Հայաստանի և Ղարաբաղի միջև գտնվող Լաչինի նեղ հողաշերտի, հիշեցրեց Հայաստանի տնտեսական լծակների հանձնումը ՌԴ-ին, հանքերի և բնական ռեսուրսների, Բադասյանի խոսքով, հանցավոր ճանապարհով, օֆշորային եղանակով շահագործումը ու կեղեքումը և այլն։

«Մենք տարածաշրջանում ունեցել ենք ուժեղ բանակ, բայց մենք Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած՝ Սերժ Սարգսյանով ավարտած, ունեցանք բանակ, որը զինված էր առավելագույնը 80-ականների զենքերով, իսկ իրենց բոլորի ջիպերը օրվա, տարվա ջիպերն էին, անգամ չէին թողնում 1 տարեկան դառնային։ Տեսեք, թե ինչպես է իշխանությունը զավթելով՝ Քոչարյանը դարձել միլիարդների տեր։ Արցախի պատգամավորները ի՞նչ խիղճ ունեն, որ նման արտահայտություններ են անում, թե վրդովված են նրա կալանավորմամբ»,- ընդգծեց նա։

Անդրադառնալով այն մեկնաբանություններին, թե Քոչարյանը Արցախի հերոս է, պատերազմ անցած նախագահ, Բադասյանը ասաց՝ երբ զինվորը մտնում է զորամաս, տեսնում է Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Զորի Բալայանի, Մանվել Գրիգորյանի, Արկադի Ղուկասյանի նկարները՝ մարդիկ, որոնց մեծ մասը ընդհանրապես կապ չունեն հերոսության հետ։

«Մինչև ե՞րբ կարելի է հանդուրժել այդ չարագործությունները։ Այդ հերոսները համակարգի հերոսներն էին, պետք է ծառայեին համակարգին հերոսի անվան տակ, որպեսզի արտոնված և անձեռնմխելի լինեին։ Ո՞րն է նրանց հերոսությունը։ Որպես մարտի 1-ի հանցագործ՝ Ռոբերտ Քոչարյանի համար քիչ է սա, նա պետք է դատվի իր բոլոր հանցագործությունների համար»,- շեշտեց Բադասյանը, ապա ավելացրեց՝ քիչ է միայն Քոչարյանին պատասխանատվության ենթարկելը. «ՀՀ բոլոր երեք նախագահներն էլ հանցագործ են, պետք է բանտ նստեն ու պատասխանատվության ենթարկվեն օրենքի ամբողջ խստությամբ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում